Վանում նախօրոք ամրագրւած


հիւրանոցային համարների


90 տոկոսը


չեղեալ է համարւել



Սեպտեմբեր 19, 2010 10:41
Աղթամարի Սուրբ Խաչի պատարագից մեծ գումարներ աշխատելու յոյսեր ունեցող Վանի գործարարները զգալի կորուստներ են ունեցել` եկեղեցու խաչը չտեղադրելու որոշման հետեւանքով:
Վանում մի շարք գործարարներ NEWS.am-թղթակցի հետ զրոյցում նշել են, թէ հիասթափւած են Սուրբ Խաչի շուրջ վերջին զարգացումներով, մասնաւորապէս` խաչը մինչեւ պատարագ չտեղադրելու իշխանութիւնների որոշմամբ, քանի որ իրենք բաւական ծախսեր են իրականացրել` մեծ թւով հայերի ընդունելու եւ ըստ արժանւոյն «պատւելու» համար:
Վանի հիւրանոցային նախօրոք ամրագրումների վերաբերեալ, Վանի առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշել է, թէ մինչ խաչը չտեղադրելու որոշումը` Վան այցելու ցանկութիւն յայտնած անձանց 90 տոկոսը հրաժարւել է նախօրոք կատարած ամրագրումներից` խաչը չտեղադրելու մասին լուրը իմանալուց յետոյ:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալու է պատարագ: Թուրքական իշխանութիւնները վերակառուցումից յետոյ թոյլ են տւել տարին մէկ անգամ պատարագ մատուցել Սուրբ Խաչում, սակայն վերջին պահին հրաժարւել են խաչը տեղադրել եկեղեցու վրայ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: