«Կինոշօկ» փառատօնի

առաջին մրցանակն ստացել է

«Փարաջանով» ֆիլմը



Սեպտեմբեր 20, 2010 20:58
ԱՊՀ երկրների «Կինոշօկ» 19-րդ փառատօնի փակման արարողութիւնը կայացել է սեպտեմբերի 19-ին Անապա քաղաքի ամառային դահլիճում: Փառատօնի հանդիսաւոր փակման մասին յայտարարել են փառատօնի նախագահ Վիկտոր Մերեժկոն, փոխնախագահ եւ գլխաւոր տնօրէն Իրինա Շեվչուկն ու Անապայի քաղաքապետ Տատիանա Եվսիկովան:
Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ԱՊՀ երկրների համատեղ կինոնախագծերի մրցոյթում առաջին մրցանակը եւ 400 հազար ռուբլին նւաճել է «Փարաջանով» ֆիլմը, որը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի մինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքն է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: