Դեմոյեանն առաջարկում է

Անիի ժառանգութիւնն

ընդգրկել ԵՈՒՆԵՍԿՕ-ի
մշակութային ժառանգութեան

ցանկում



17:27 • 16.09.10
«Եթէ այսօր Սուրբ գիրք է այրւում Նիւ Եորքում, և դրան արձագանքում է աշխարհը, ապա քրիստոնէական տաճարի դէմ նման, մեղմ ասած, անյարգալից վերաբերմունքը պէտք է ստանայ համապատասխան գնահատականներ՝ առանց սրելու այս հարցի կրօնական կողմը», – այսօր կայացած ասուլիսում ասաց Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի տնօրէն, պատմաբան Հայկ Դեմոեանը։Նա կարծում է, որ սա զուտ մշակութաբանական խնդիր է։
Ասուլիսի ընթացքում Դեմոեանը հանդէս եկաւ առաջարկով. «Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը հանդէս գայ առաջարկով, որ հետագայ մշակութային և քարոզչական ոտնձգութիւններից զերծ մնալու համար Անի մայրաքաղաքը ընդգրկւի ԵՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգութեան շարքում», – ասաց նա՝ նշելով, որ Անիի ժառանգութիւնը համաեւրոպական ժառանգութեան մաս է։


Tert.am

0 Պատգամ: