Հայաստանի խորհրդարանը
քննարկելու է
Լեռնային Ղարաբաղի
ճանաչման հարցը
Սեպտեմբեր 14, 2010 12:41
Հայաստանի Ազգային Ժողովը հոկտեմբերի սկզբին խորհրդարանի արտահերթ նիստում քննարկելու է «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ճանաչման մասին» օրինագիծը, որը խորհրդարանին է ներկայացրել «Ժառանգութիւն» խմբակցութիւնը: Այդ մասին ԱԺ քառօրեան սկսելուց յետոյ յայտարարել է ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը: Խորհրդարանի նախագահը յայտնել է նաեւ, որ օրինագիծն ստացել է ԱԺ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի բացասական եզրակացութիւնը:
Ի դէպ, նշենք, որ ԱԺ՝ սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրեայի օրակարգում ընդգրկւած է 34 հարց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment