Աղթամարում խաչ
չդնելու նպատակը`
Հայաստանցիներին եւ
ստամբուլահայերին
իրար դէմ հանելն է
Սեպտեմբեր 19, 2010 10:18
Աղթամարի Ս.Խաչին խաչ չտեղադրելու հետ կապւած բաւականին հետաքրքիր կարծիք է ձեւաւորւել Վանի բնակչութեան շրջանում:
Վանի բնակչութեան շրջանում NEWS.am-ի իրականացրած ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ Վանի բնակչութեան հիմնական մասը կարծում է, թէ Աղթամարի Ս.Խաչի վրայ խաչ չտեղադրելու որոշումը` թուրքական իշխանութիւնը միտումնաւոր է կայացրել` ստամբուլահայերի եւ հայաստանցիների միջեւ վէճ առաջացնելու համար:
Բազմաթիւ վանեցիներ կարծում են, թէ դա թուրքական իշխանութիւններին յաջողւեց, քանի որ Հայաստանում ստամբուլահայերին որպէս դաւաճան են դիտում, իսկ ստամբուլահայերն էլ իրենց հերթին նեղւած են հայաստանցիներից` համայն հայութեան աչքում իրենց պատւազրկելու համար:
Վան ժամանած ստամբուլահայերից մի քանիսը նշեցին, թէ ստամբուլայերի մէջ եւս տիրում է անհամաձայնութիւն` առանց խաչ եկեղեցում պատարագի մասնակցելու շուրջ: Պատարագին մասնակցելու եկած ստամբուլահայերի քիչ քանակը կարծես թէ հաստատում է յիշեալ պնդումը:
Աղթամարի Ս. Խաչի պատարագին մասնակցելու համար Վան է ժամանել ստամբուլահայերի 1-ից 2 տոկոսը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment