Թուրքերին չի յաջողւում

համերգ կազմակերպել

Հիւսիսային Կիպրոսում


Տապալւել է նաև

Ռիհանայի համերգը



15:47 • 18.09.10
Սեպտեմբերի 7–ին (ըստ որոշ աղբիւրների՝ սեպտեմբերի 15–ին), թուրքերի կողմից բռնագրաււած Հիւսիսային Կիպրոսի Քիրենիա քաղաքում նախատեսւած էր երգչուհի Ռիհանայի անվճար համերգը։ Երգչուհին պէտք է հանդէս գար Fashion Castle Hotel–ի բացման արարողութեանը։
Կիպրոսցի յոյներն այս առնչութեամբ քարոզարշաւ էին սկսել երգչուհու ելոյթի դէմ։Սեպտեմբերի 7–ը վաղուց անցել է, բայց այդ համերգի մասին որևէ տեղեկութիւն չկայ՝ գրում է Armenian Weekly–ն։Ըստ որոշ աղբիւրների, նախատեսւում էր, որ երգչուհին Ջասթին Թիմբերլեյքի հետ համերգով հանդէս է գալու Քիրենիայում։ Նոյն աղբիւրի համաձայն, Ռիհանայի հոնորարն այդ ելոյթից կազմելու էր 1 միլիոն դոլար, իսկ Թիմբերլէյքինը՝ 2 միլիոն։Cyprus Today–ը օրերս տեղեկութիւն էր հրապարակել այն մասին, որ Ջասթինը չի պատրաստւում ելոյթ ունենալ Հիւսիսային Կիպրոսում։
Facebook–ում «Ըննդէմ բռնագրաււած Կիպրոսում Ռիհանայի ելոյթի» ստորագրահաւաք է սկսւել, որին միացել է 9000 անդամ, միաժամանակ, մէկ այլ արշաւ է սկսւել ինտերնէտում «Ռիհանան 2010թ. սեպտեմբերին ելոյթ կունենայ Հիւսիսային Կիպրոսում», որին միացել է 7500 անդամ։
Յիշեցնենք, որ աւելի վաղ Ջենիֆէր Լոփէզն էր չեղեալ յայտարարել իր ելոյթը Հիւսիսային Կիպրոսում՝ Cratos հիւրանոցի բացման արարողութեանը։
Լոփէզի ներկայացուցիչն ասել էր. «Լոփէզը երբէք չի պաշտպանի այն ռեժիմին, որը ոտնահարել է մարդու իրաւունքները»։Նշենք, որ Կիպրոսը բաժանւել է 1974թ.՝ թուրքական ներխուժումից յետոյ։
Թուրքիան միակ պետութիւնն է, որ ճանաչում է Կիպրոսի հիւսիսային հատւածը որպէս Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութիւն։
Tert.am

0 Պատգամ: