Պաշտպանութեան Նախարարութիւն.–

Youtube-ի հոլովակի

բոլոր

մասնակիցները

բացայայտւել են


17:07 • 17.09.10
Օրերս ինտերնէտ ցանցում յայտնւած զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխյարաբերութիւնների վերաբերեալ տեսանիւթի առթիւ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից իրազեկում են, որ դէպքի բոլոր մասնակիցները բացայայտւել են և բերման են ենթարկւել ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան ռազմական ոստիկանութիւն:
Դէպքի կապակցութեամբ նախապատրաստւած նիւթերը ՊՆ ռազմական ոստիկանութեան կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցւել են ՀՀ զինւորական դատախազութիւն: Յարուցւել է քրէական գործ: Դէպքի մանրամասների մասին կհաղորդւի առաջիկայում:
Tert.am

0 Պատգամ: