Դիվերսիոն խումբ չի եղել,
գերի՝ նոյնպէս.
Լեռնային Ղարաբաղի Հ.
Պաշտպանութեան Բանակը հերքում է
22:36 • 13.09.10
Ադրբեջանական լրատւամիջոցները սեպտեմբերի 13-ին, լուր են տարածել, թէ իբր սեպտեմբերի 11-ին շփման գծի հիւսարևելեան հատւածում հակառակորդի կողմն է անցել մի քանի հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ, որի անդամներից մէկը գերւել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի մամլոյ ծառայութիւնից հաղորդում են, որ տարածւած լուրը բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատւութիւնն է:
«Նման միջադէպ չի արձանագրւել նաև հայ ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկայնքով:
Այս ապատեղեկատւութիւնը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական իշխանութիւնները, հաւատարիմ մնալով որդեգրած գործելաոճին, շարունակում է կեղծ և ստահոդ լուրերի միջոցով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, թիւր կարծիք ստեղծել միջազգային հանրութեան շրջանում, և արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորմանն ուղղւած ԵԱՀԿ առաքելութեան ջանքերը»,- ասւում է հաղորդագրութիւնում:

Tert.am

0 Պատգամ: