Ալիևը յոյս ունի

Թուրքիայի միջոցով

«վերադարձնել տարածքները»


«Թուրքիան մեծ և ուժեղ երկիր է եւ մենք եղբայրներ ենք, այդ եղբայրութիւնը մեր արեան մէջ է, և այն փոխանցւում է սերնդէսերունդ»



10:38 • 16.09.10
Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական համագործակցութեան բարձրագոյն խորհրդի մասին համաձայնագրի ստորագրումից յետոյ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա ինչպէս միշտ խօսել է թուրք-ադրբեջանական դարաւոր բարեկամութեան ու եղբայրութեան մասին։ Այս մասին յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խօսելով Ղարաբաղեան հակամարտութեան մասին՝ Ալիևն ասել է, որ այն Բաքւի և Անկարային քննարկման հիմնական թեման է։ «Այսօր ևս մենք կարծիքների լայն փոխանակում անցկացրինք այդ թեմայով։ Թուրքիան բոլոր ժամանակներում աջակցել է Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար տարբեր ձևերով ջանքեր է գործադրել»։
Նա աւելացրել է, որ այսույետ ևս այդ թեման լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում։
Ըստ նրա՝ Թուրքիայի հզօրացումը նշանակում է նաև Ադրբեջանի հզօրացում։ «Այսօրւայ Թուրքիան 10 տարի առաջւայ Թուրքիան չէ։ Թուրքիան մեծ և ուժեղ երկիր է։ Մենք եղբայրներ ենք, այդ եղբայրութիւնը մեր արեան մէջ է, և այն փոխանցւում է սերնդէսերունդ։ Այդ պատճառով էլ Թուրքիայի հզօրացումը դրական գործօն է Ղարաբաղեան հակամարտութեան լուծման գործում։ Թուրքական կառավարութիւնը հարցի լուծման համար ակտիւ քաղաքականութիւն է վարում։ Ես վստահ եմ, որ դա դրական արդիւնք կտայ և Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը կվերականգնւի»,- ասել է Ալիևը։

Tert.am

0 Պատգամ: