Պաշտպանութեան Նախարարութիւնը
հրապարակել է youtube-ի
աղմկայարոյց տեսանիւթի
«հերոսի» եւ տուժող
զինւորների անունները
Սեպտեմբեր 22, 2010 18:50
Youtube-ում յայտնւած աղմկայարույց տեսանիւթի կապակցութեամբ, որտեղ մինչեւ գօտկատեղը մերկ սպան նւաստացնում ու բռնութիւն էր կիրառում զինւորների նկատմամբ, ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան քննչական ծառայութիւնը հաղորդագրութիւն է տարածել:
«Սեպտեմբերի 17-ին ՀՀ Պ.Ն. Ռազմական ոստիկանութիւնից հաղորդում է ստացւել, որ ձեռնարկւած օպերատիւ միջոցառումների արդիւնքում պարզւել է, որ ինտերնէտում տեղադրւած ժամկէտային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանիւթում պատկերւածը տեղի է ունեցել ս.թ. յուլիսին N զօրամասի տարածքում:
Նոյն զօրամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայէլի Գալստեանը, ոգելից խմիչքի ազդեցութեան տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զօրամասի ժամկէտային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Յարուիւնեանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկեանին:
Փաստի առթիւ ՀՀ Պ.Ն. քննչական ծառայութեան յատկապէս կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 յօդ. 1-ին մասով (պաշտօնազանցութիւն) նախատեսւած յանցագործութեան յատկանիշներով յարուցւել է քրէական գործ եւ կատարւում է նախաքննութիւն: Գարիկ Նորայրի Յարութիւնեանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկեանը քրէական գործով ճանաչւել են որպէս տուժողներ: Նշանակւել են դատաբժշկական փորձաքննութիւններ:
Սասուն Միքայէլի Գալստեանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրւել ՀՀ քր. օր-ի 375 յօդ. 1-ին մասով նախատեսւած յանցագործութեան յատկանիշներով եւ նրա նկատմամբ որպէս խափանման միջոց է ընտրւել կալանաւորումը: Առգրաււել է բջջային հեռախօսը, որով տեսանկարահանւել են նշւած գործողութիւնները: Կատարւում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հօր եւ եղբօր յարցաքննութիւնները: Քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է»:
Աւելի վաղ լրատւամիջոցները հաղորդել էին, որ տեսանիւթի «հերոսը» «Եղնիկներ» զօրամասի գումարտակի հրամանատարի տեղակալն է: Մամուլում նշւում է նաեւ, նման արարքի համար «պաշտօնազանցութիւն» յօդւածը այնքան էլ տեղին չէ, քանի որ խօսքը մարդու նկատմամբ կիրառւած բռնութեան մասին է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment