Թուրքերը խախտել են
հեռուստացուցադրման
էթիկան

Սեպտեմբեր 25, 2010 12:58
Թուրքիայում անցկացւող ծանրամարտի աշխարհի առաջնութեան 85 կգ քաշային տղամարդկանց պայքարը Հայ ծանրորդ Արա Խաչատրեանի համար աւարտւեց ձախ արմնկային հոդի ծանրագոյն վնասւածքով: Ծանրամարտի համար կարելի է ասել ոչ այնքան բացառիկ իրավիճակ:
Սակայն բացառիկ էր թուրքական պետական TRT հեռուստաընկերութեան հեռարձակման կազմակերպիչների ցուցաբերած հեռուստատեսային էթիկայի կոպիտ խախտումը` ամբողջ աշխարհին խոշոր պլանով ցուցադրելով, թէ ինչպէս է ցաւից գալարւում Հայ մարզիկը: Ընդունւած կարգ է նման իրավիճակներում անմիջապէս անցնել հեռուստատեսային ընդհանուր պլանի, ինչը, ընդհանրապէս, թուրքերը չարեցին: Բացի այդ, աշխարհի առաջնութեան կազմակերպիչները չէին նախատեսել նման իրավիճակներում սովորաբար կիրառւող յատուկ վահաններ ունենալու անհրաժեշտութիւնը:
Ամբողջ աշխարհը յիշում է Պեկինի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային հունգարացի ծանրորդ Եանոշ Բարանյայի նման վնասւածքի պահը: 24-ամեայ ծանրորդը աջ արմունկի վնասւածք ստացաւ եւ անյաջող ծանրաձողը գցեց մէջքին: Այժմ համեմատեք երկու նոյնանման իրավիճակների հեռուստատեսային մատուցումը` թուրքերի եւ չինացիների կողմից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: