Ի՞նչ է թաքնւած
հայկական դպրոցներին
գրքեր բաժանելու
Անկարայի որոշման յետևում
15:22 • 22.09.10
Թուրքիայում գործող հայկական դպրոցներին դասագրքերով ապահովելու մասին Անկարայի կայացրած որոշումը շատ կարևոր քայլ է: Այս մասին Ankara գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Միջազգային յարաբերութիւնների և ռազմավարական հետազոտութիւնների թուրքական կենտրոնի ղեկավար (TURKSAM) Սինան Օղանը` ակնարկելով, որ դա միտւած է կասեցնելու Թուրքիայի կրթական համակարգի վրայ հնարաւոր բացասական ազդեցութիւնները:
«Թուրքիայի կրթութեան նախարարութիւնը անվճար գրքեր չէր տրամադրում մասնաւոր և ազգային փոքրամասնութիւններին պատկանող դպրոցներին: Նման պարագայում առաջ էին գալիս որոշ անհարթութիւններ, քանի որ պետութիւնը չէր միջամտում դասագրքերի հրատարակման և ուսումնական ծրագրերի կազմման գործընթացներին: Դա առիթ էր հանդիսանում, որպէսզի հայկական դպրոցներում յայտնւէին Երևանում կամ այլ վայրերում տպագրւած գրքեր: Իսկ այդ գրքերը կարող էին հնարաւորութիւն ընձեռել, որպէսզի երեխաներին տրամադրւէին Թուրքիայի քաղաքականութեանը հակսսող տեղեկութիւններ: Այսպիսով, հայերէն գրքերի տպագրմամբ կանխւում են մի շարք հնարաւոր խնդիրներ»,- յայտարարել է յայտնի թուրք փորձագէտը:
Սինան Օղանը Թուրքիայի կրթութեան նախարարութեան` հայերէն դասագրքեր տպագրելու և անվճար բաժանելու նախաձեռնութեան արդիւնաւէտութիւնը համեմատել է Թուրքիայի հանրային հեռուստատեսութեան (TRT) ծաւալած գործունէութեան հետ:
«Երբ Թուրքիայի հարաւարևելեան շրջանների բնակիչներին ասում են` մի օգտւէք անառողջ տեղեկութիւններից, պետութիւնը նրանց ինֆորմացիա է տրամադրում TRT-ի միջոցով: Եւ հնարաւոր չէ իմանալ, թէ Հայաստանից բերւող գրքերն ու դրանց բովանդակութիւնն ինչ վնասներ կարող են պատճառել: Սա կարելի է բնութագրել որպէս հայկական նախաձեռնութեան (Անկարան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն անւանում է «հայկական նախաձեռնութիւն») մի մաս, սակայն այստեղ կարևորն այն է, որ այդ քայլը հետապնդում է ազգային կրթական համակարգի ամբողջականացում»,- ասել է թուրք փորձագէտը:
Յիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի կրթութեան նախարարութեան հրատարակչական բաժնի ղեկավար Ազիզ Զարենը յայտարարել էր, որ 2010-2011 ուսումնական տարւայ համար Ստամբուլի հայկական կրթօջախներին անվճար բաժանւել է հայերէն դասագրքեր:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment