Սուրբ խաչի

Պատարագն

աւարտւեց
Շօուին ներկայ են եղել
շուրջ 700 կամաւոր հայեր
եւ նոյն թւով հրաւիրւած հիւրեր
15:40 • 19.09.10
Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում քիչ առաջ աւարտւեց Պատարագը։ Այն մատուցեց Պոլսոյ Հայոց Պատրիարքական փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշեանի ձեռամբ։ Պատարագը տևեց մօտ երկու ժամ։
Յիշեցնենք, որ չնայած խոստումներին, թրքական իշխանութիւններն այդպէս էլ խաչը եկեղեցու գմբէթին չտեղադրեցին, ինչը պատճառ դարձաւ, որ բազմաթիւ հայեր աշխարհի տարբեր երկրներից հրաժարւեն նախատեսւած ուղևորութիւնից։ Արդիւնքում Վանում նախապէս պատւիրւած բազմաթիւ հիւրանոցային համարներ թափուր մնացին։ Պոլսից կղզի էր ժամանել ընդամնեը 750 Հայ, իսկ արտերկրից՝ 350–400 հիւր, այդ թւում հայեր՝ ԱՄՆ–ից, Գերմանիայից, Կանադայից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապէս որոշել էր պատարագին մասնակցելու նպատակով Վան ուղարկել երկու հոգևորական, սակայն հրաժարւեց այն բանից յետոյ, երբ յայտնի դարձաւ, որ խաչը, այնուամենայնիւ, չի տեղադրւելու։
Յիշեցնենք, որ Թուրքիայի կառավարութիւնը վերականգնեց Սուրբ խաչ եկեղեցին և 2007թ. բացեց այն որպէս թանգարան, որտեղ չէր թոյլատրւում աղօթել կամ պատարագ անել։
Tert.am

0 Պատգամ: