Հայաստանից քանի՞
զբօսաշրջիկ է մասնակցելու
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու
պատարագին
Սեպտեմբեր 13, 2010 17:26
Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսւած պատարագը, որը մատուցւելու է առանց եկեղեցու գմբէթին խաչ տեղադրելու, սառը ցնցուղի ազդեցութիւն ունեցաւ Հայ հաւատացեալների համար: Շատերը, ովքեր մինչ այդ որոշել էին բաց չթողնել պատմական իրադարձութեանը մասնակցելու առիթը, հիասթափւած յետ են կանգնել իրենց այդ որոշումից: Դրան նպաստեց նաեւ հասարակական-քաղաքական գործիչների կողմից տարւող հակաքարոզչութիւնը, ովքեր հորդորում էին եւ շարունակում են հորդորել բոյկոտել «թուրքական իշխանութիւնների կազմակերպած շօուն» եւ «թոյլ չտալ ծաղրել մեր հոգեւոր ինքնութիւնը»: Ակտիւ հակաքարզչութիւն է իրականացւում նաեւ հայկական լոբբիստական կառոյցների կողմից, որոնք փորձում են թատերականացւած պատարագին մասնակցելու որոշումից զերծ պահել նաեւ սփիւռքահայութեանը:
NEWS.am-ը փորձեց հետաքննութիւն իրականացնել՝ պարզելու, թէ, արդեօք, հայաստանեան տուրիստական գործակալութիւնները կազմակերպո՞ւմ են շրջագայութիւն դէպի Աղթամար:
Զանգահարեցինք մի քանի գործակալութիւն, որոնք կազմակերպում են դէպի Արեւմտեան Հայաստան շրջագայութիւններ եւ ուշագրաւ բացայայտում արեցինք: Պարզւեց, որ մի շարք գործակալութիւններ տարբեր պատճառներով դադարեցրել են իրենց տուրերը դէպի Վան եւ Արեւմտեան Հայաստանի այլ քաղաքներ: Նրանց նշած պատճառներ մէջ Աղթամար եկեղեցու շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներն են: Ի դէպ, այդ գործակալութիւններից մէկի ղեկավարը, որի անունը չենք հրապարակում, NEWS.am-ի թղթակցին յայտնեց. «Սկզբունքօրէն եմ չեղեալ յայտարարել այդ ուղղութեամբ տուրերը, քանի որ ինձ համար հայրենասիրական, ազգային ու հոգեւոր մղումներն աւելի կարեւոր են, քան բիզնես շահը: Թուրքական իշխանութիւնների արած վատութեանը պէտք է պատասխանել նրանց կազմակերպած միջոցառումներն արհամարհելով, որքան էլ այդ միջոցառումը առնչւում է մեր մշակութային ժառանգութեան նմուշներից մէկին»: (Հարկ է նշել, որ հայկական տուրիստական գործակալութիւններից մի քանիսն էլ այս տարի՝ ամառային արձակուրդների սեզոնին ընդառաջ, չեղեալ էին յայտարարել դէպի Թուրքիա շրջագայութիւններ կազմակերպելը):
Հետաքննութեան արդիւնքում պարզեցինք նաեւ, որ չնայած իջեցւած հրահանգին, որոշ տուրիստական գործակալութիւններ, այնուամենայնիւ, դէպի Վան ուղեւորութիւն իրականացնում են: Սակայն մտավախութիւն ունեն, որ անհրաժեշտ թւով ուղեւոր չեն կարող հաւաքել՝ շրջագայութիւնը կազմակերպելու համար: Դրանցից մի քանիսն էլ, թէեւ սկզբում վստահեցրին, որ պատարագին ընդառաջ դէպի Վան շրջագայութիւններ կազմակերպում են, սակայն յետոյ յայտնեցին, որ նախապէս ծրագրւած տուրերը չեղեալ են յայտարարել, առանց մանրամասնելու, թէ ինչն է այդ որոշման պատճառը: Դրանցից մէկն էլ «Իմեգա» գործակալութիւնն է: Գործակալութիւնում մեր հարցմանն ի պատասխան, երկու օր առաջ յայտնեցին, որ կոնկրէտ դէպի Վանի Աղթամար կղզի այցելութիւն կազմակերպում է, եւ արդէն մի քանի հոգի հայտ է ներկայացրել: Իսկ քիչ անց ասացին, որ օպերատորը, որն էլ պէտք է իրականացնէր շրջագայութիւնը, ծրագիրը չեղեալ է յայտարարել: Սակայն ձեռնպահ մնացին պատճառների մասին որեւէ բան ասել:
Այնուհանդերձ, կան կազմակերպութիւններ, որոնք պատարագին ամէն գնով ներկայ գտնւել ցանկացողներին առաջարկում են 4-5 օրեայ տուրեր: Տուրերի արժէքը տատանւում է 420-450 դոլարի սահմաններում: «Արարատ տուր»-ն, օրինակ, առաջարկում է չորսօրեայ այցելութիւն դէպի Արեւմտեան Հայաստան: Փաթեթը ներառում է այցելութիւններ Արեւմտեան Հայաստանի պատմական մի քանի քաղաքներ ու բնակավայրեր, իսկ տուրի վերջին օրը նախատեսւած է այցելութիւն Աղթամար եւ մասնակցութիւն պատարագին: Գործակալութիւնից յայտեցին, որ արշաւախումբը բաղկացած է լինելու 8 հոգուց, սակայն առայժմ ընդամէնը երեք հայտ է ներկայացւել: Հարցին, թէ հնարաւո՞ր է, որ ծրագիրը չեղեալ յայտարարւի՝անհրաժեշտ թւով զբօսաշրջիկներ չլինելու պատճառով, գործակալութեան աշխատացուհին դժւարացաւ պատասխանել:
Հայաստանցի զբօսաշրջիկներին Սուրբ Խաչի պատարագին մասնակցելու հնարաւորութիւն են խոստանում նաեւ «Արմանէ» եւ Սիդոն-թրավել» գործակալութիւնները: «Արմանէ»-ում ասացին, որ մօտ չորս դիմում է ներկայացւել, «Սիդոն Թրավելից» յայտնեցին, որ մօտ 30 ուղեւոր արդէն իսկ տոմս է ձեռք բերել: Գործակալութիւնը նախատեսում է, որ պատարագին մասնակցելու համար իրենց միջոցով 60 եւ աւելի զբօսաշրջիկ կմեկնի Թուրքիա: Մնում է՝ կարողանան գլուխ բերել պլանաւորածը:

Լուրեր Հայաստանից
Յ. Գ.
Թէ Հայաստանից քանի՞ զբօսաշրջիկ սեպտեմբերի 19-ին ներկայ կլինի պատարագին, դժւար է ստոյգ թիւ նշել: Եթէ կոպիտ հաշւարկ անենք՝ ամփոփելով գործակալութիւնների ներկայացրած թւային տւեալները, ապա պատարագին կմասնակցի հազիւ 300-400 զբօսաշրջիկ: Սա, համաձայնէք, համեստ ներկայութիւն է, քանի որ այդքան աղմուկ հանած այդ պատմական միջոցառումը մի քանի անգամ աւելի շատ մարդկանց պէտք է ձգէր դէպի Թուքիա՝ Աղթամար: Արդեօք, այդպէս կլինէ՞ր, եթէ եկեղեցու գմբէթին խաչ տեղադրւած լինէր, եւ Հայաստանն ու Թուրքիան ունենային ոչ թէ թշնամական, այլ դիւանագիտական հյարաբերութիւններ, կրկին դժւար է ասելը: Բայց փաստ է, որ խաչ չտեղադրելու հանգամանքն էապէս նւազեցրեց պատարագի նշանակութիւնն ու այն վերածեց գրեթէ իմաստազուրկ միջոցառման: Եւ եթէ ճիշտ են վերլուծութիւններն այն մասին, որ խաչ չտեղադրելու միակ պատճառը Թուրքիայում անցկացւած սահմանադրական հանրաքւէն էր, եւ այն ամէն կերպ անցկացնելու Էրդողանի մտադրութիւնը, ապա սեպտեմբերի 19-ին ընդառաջ Աղթամարի գմբէթից հանւած խաչը պէտք է որ կրկին իր տեղը վերադարձւած լինի: Ի վերջոյ, վտանգը, որ Խաչի տեղադրումը մինչ հանրաքւէն կարող է ազդել դրա արդիւնքների վրայ, արդէն անցեալում է: Սահմանադրական հանրաքւէին թուրք հասարակութիւնն «այո» է ասել:
Հարկ է յիշեցնել, որ Հայ հոգեւոր երեք կենտրոնները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, ինչպէս նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը չեն մասնակցելու պատարագին: Այս հանգամանքը եւս բացասաբար է ազդելու պատարագի խորհրդի վրայ:

Հեղինէ Մանուկեան
0 Պատգամ:
Post a Comment