Հայաստան այցելելու համար

ադրբեջանցի լրագրողին

վտարել են պետական ալիքից




Սեպտեմբեր 21, 2010 12:22
Բաքւի Սաբայիլի դատարանում սեպտեմբերի 29-ին սկսւելու է լրագրող Ասէֆ Ղուլիեւի հայցի քննութիւնը պետական Aztv հեռուստառադիոընկերութեան դէմ: Հայցւորը կարծում է, որ իրեն ապօրինաբար են ազատել աշխատանքից:
Ամէն ինչ սկսւել է նրանից, որ յուլիսի 11-14-ին Ղուլիեւը մասնակցել է Հայաստանում կայացած խորհրդաժողովին: Վերադառնալուն պէս նրան առաջարկել են ինքնակամ ազատման դիմում գրել, սակայն լրագրողը չի համաձայնւել առաջարկի հետ: Ղուլիեւը նշել է նաեւ, որ այցի ընթացքում չի ներկայացրել Ադրբեջանի պետական հեռուստաընկերութիւնը եւ Հայաստան է եկել իր արձակուդի օրերին:
Նրան աշխատանքից ազատել են օգոստոսի 1-ին: Ղուլիեւն աշխատել է հեռուստաընկերութիւնում 2006թ.-ից: Այժմ նա բողոք է ներկայացրել հեռուստաընկերութեան դէմ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: