Առաջին մեդալը Անթալիայից.
Մելինէ Դալուզեանը
դարձաւ բրոնզէ մեդալակիր

23:32 • 22.09.10
Անթալիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանը վաստակեց առաջին մեդալը: 69 կգ քաշային կարգում Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Մելինէ Դալուզեանը պոկում վարժութիւնում ցոյց տւեց երրորդ արդիւնքը` 112 կգ, և վաստակեց փոքր բրոնզէ մեդալ: Փոքր ոսկէ մեդալը նւաճեց Ռուսաստանը ներկայացնող Սվետլանա Շիմկովա՝ 116 կգ: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինացի մարզուհի Եու Կանգը՝ 113 կգ:
Հրում վարժութիւնում Մելինեէ բարձրացրեց 139 կգ՝ գրանցելով երրորդ արդիւնքը: Երկամարտի 251 կգ արդիւնքով նա զբաղեցրեց երրորդ տեղը: Հրում վարժութիւնում երկրորդ արդիւնքը ցոյց տւեց Եու Կանգը՝ 140 կգ (երկամարտի արդիւնքով` 253 կգ): Աշխարհի չեմպոնի տիտղոսը նւաճեց Սվետլանա Շիմկովան՝ երկամարտի արդիւնքում բարձրացնելով 256 կգ:

Tert.am

0 Պատգամ: