Թուրք ազգայնականների արձագանքը.

Աղթամարը՝

«Թուրք կանանց

բռնաբարութեան» կղզի




17:14 • 20.09.10
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցւած պատարագին անդրադարձաւ և շարունակում է անդրադառանալ թուրքական մամուլը: Ընդհանուր առմամբ, թրքական ԶԼՄ-ների կողմից փորձ է արւում վառ գոյներով ներկայացնել այն, ինչ տեղի ունեցաւ երէկ Աղթամար կղզում:
Մասնաւորապէս, շեշտադրւում է «Հայ և թուրք ժողովուրդների միջև եղբայրութիւնը», «թրքական իշխանութիւնների հանդուրժողականութիւնը», «հակառակ պատարագը բոյկոտելու կոչերին` արարողութեանը մեծ թւով հայերի մասնակցութիւնը», «ևս մէկ տաբուի վերացումը» և այն, որ նման բան առաջին անգամ տեղի է ունենում հէնց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան օրոք:
Սակայն այս ամէնի հետ մէկտեղ այսօր թուրքական «Ենի Չաղ» օրաթերթը, որն ունի ազգայնական ուղղւածութիւն, թեմայի առնչութեամբ տպագրել է խայտառակ յօդւած, որում նշում է, թէ Վանայ լճի Աղթամար կղզին ժամանակին յայտնի է եղել որպէս «Թուրք կանանց բռնաբարութեան» կղզի:
Tert.am

0 Պատգամ: