Սերժ Սարգսեան.–
Մենք շարունակում ենք
զարգանալ անօրինական
շրջափակման պայմաններում
Սեպտեմբեր 21, 2010 20:07
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի անկախութեան 19-րդ տարեդարձի առթիւ այսօր երեկոյեան Կ.Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կազմակերպել է ընդունելութիւն: Հանրապետութեան ղեկավարը ընդունելութեան մասնակիցներին եւ ամբողջ Հայ ժողովրդին շնորհաւորել է տօնի կապակցութեամբ: Նրա շնորհաւորական խօսքում ասւում է.
«Վեհափա´ռ Տէր, Յարգելի´ տիկնայք եւ պարոնայք, Սիրելի´ հայրենակիցներ, Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 19-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Մեր ժողովրդի պատմութիւնը յանուն ազատութեան մղւող պայքարի պատմութիւն է: Այդ պայքարը փոփոխական յաջողութիւններով շարունակւել է դարեր ու հազարամեակներ, հզօրացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբէք: Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցութիւն, իրար են փոխանցել Հայ ինքնութեան, ոգու եւ պետականութեան դրօշը: Եւ դա արել են ոչ թէ սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրէպ հասնելու համար, կռւել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արւեստ ու գիտութիւն են հովանաւորել: Եւ այս ամէնն արւել է միաժամանակ` միմեանց փոխլրացնելով: Արդյիւնքում մեզ թողել են ժառանգութիւն, որ հարուստ է եւ պարտաւորեցնող: Հարուստ է այնքան, որ երբեմն դժւարանում ենք իւրացնել, հարուստ է այնքան, որ Մատենադարանը նեղ է դառնում, եւ պարտաւորեցնող է այնքան, որ երբեմն թւում է, թէ այդ պատասխանատւութեան բեռը կրելը վեր է մեր ուժերից:
Բայց 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպւած էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո´, ես տէր եմ իմ ժառանգութեանը, իմ ինքնութաանը, իմ դրօշին ու պետականութեանը, ես տէր եմ պատմական պատասխանատւութեանը: Ես պատրաստ եմ համախմբւել գաղափարի շուրջ, ես պատրաստ եմ միջոցներ կենտրոնացնել յանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռւել ու բանակցել, կառուցել ու արարել, եւ վերջապէս` ես պատրաստ եմ ընդլայնել Մատենադարանը:
Հանրաքւէն մեծ հաշւով խոստում էր, որ մենք տւեցինք ինքներս մեզ եւ մանաւանդ` մեր ժառանգներին: Անցած տարիները ցոյց տւեցին, որ մենք իբրեւ ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Իհարկէ այս ընթացքում եղել են եւ´ թերացումներ, եւ´ նոյնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կշեղէր մեր ուղեգծից կամ կվտանգէր մեր երկրի ազատութիւնն ու անվտանգութիւնը:
Անկախութեան իւրաքանչիւր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդիւնաւէտ, արձանագրել է ձեռքբերումներ ու նւաճումներ: Մենք արդէն կուտակել ենք թէ´ դրական, թէ´ բացասական բաւարար փորձ: Մենք հասունացել ենք թէ´ որպէս պետական կառոյց, թէ´ որպէս պետական գիտակցութիւն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողութիւնների հիմքում կան յոյզեր, բայց եւ սառը հաշւարկ ու իրատեսական մօտեցումներ:
Անկախ Հայաստանն անցել է երեք խոշոր տնտեսական ճգնաժամերի միջով: Թէեւ թերութիւններով ու սխալներով, բայց յաղթահարել ենք այդ փորձութիւնները: Յաղթահարել ենք` դասեր քաղելով: Այսօր էլ կրկին դուրս ենք եկել վերելքի ճանապարհ եւ այսօր էլ խնդիր ունենք կայուն հիմքերի վրայ դնելու տնտեսական աճը` նախապէս հասկանալով համաշխարհային տնտեսական մոդելում ճգնաժամի բերած սրբագրումները:
Այո´, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թող´ խօսքը, թէ´ գործը ակնյայտ թշնամական բնոյթ ունեն: Սա ցաւալի է, բայց փաստ է: Մենք ստիպւած ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկայ իրողութիւններից: Զինադադարի յաճախակիացած խախտումները, բացայայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողութիւնները շփման գծում, իհարկէ´, համարժէք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնութիւնը: Մենք գնում ենք դժւար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախութեան եւ տեւական խաղաղութեան ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք յիշեցնում ենք. մեզ մի´ փորձէք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի´ յոխորտացէք ու ինքներդ ձեզ յիմար դրութեան մէջ մի´ դրէք, մեզ չի´ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խօսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել:
Սիրելի´ հայրենակիցներ, Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս փառապանծ տօնի առթիվ:
Հայոց պետութիւնը իրականացրել եւ իրականացնում է իր առաքելութիւնը: Մեր յոյսը մենք ենք: Ասւածը չի նշանակում, թէ մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասւածը նշանակում է, որ մենք կանք եւ մեր հաւաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հաւատի ուժով մօտեցնելու ենք հայութեան նոր աստեղային ժամը: Դա անելու ենք այնպէս, ինչպէս ազատամարտի օրերին իրենց կեանքի գնով յաղթանակը մօտեցրին հերոս հայորդիները:
Յաւերժ փա'ռք անմահների յիշատակին: Կեցցէ' Հայաստանի Հանրապետութիւնը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment