Հայաստանը
համոզիչ յաղթանակով է սկսում
Շախմատային օլիմպիադան
22:28 • 21.09.10
39-րդ Համաշխարհային Շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 3։1 հաշւով համոզիչ յաղթանակ տօնեց Կոստա-Ռիկայի ընտրանու հանդէպ։
Մեր ընտրանու կազմում յաջողութեան հասան Գաբրիէլ Սարգսեանը, ով սպիտակներով երկրորդ տախտակի վրայ յաղթեց Լեոնարդօ Վալդեսին, ինչպէս նաև Աւետիք Գրիգորեանը՝ 4-րդ տախտակի վրայ նոյնպէս սպիտակներով ապացուցելով առաւելութիւնը Սեբաստիան Ռուիս Բլաիսի նկատմամբ։
Միւս երկու պարտիաները՝ Մաուրիսիօ Արիաս Սանտանտա - Վլադիմիր Յակոբեան և Բեռնալ Գոնսալես - Արման Փաշիկեան, աւարտւել են խաղաղութեամբ։

1-ին տուրի առաւել հետաքրիր հանդիպումները

Կոստա Ռիկա-Հայաստան' 1:3
Ռուսաստան-Իռլանդիա' 3.5:0.5
Իրաք-Ուկրաինա' 0:4
Չինաստան-Ղրղզստան' 3.5:0.5
Հունգարիա-Յորդանան 3.5:0.5
Ադրբեջան-ՀԱՀ' 3.5:0.5

Tert.am

0 Պատգամ: