Ալիևին Նիւ Եորք էին
կանչել նախորդ գագաթնաժողովի
փոխարէ՞ն
14:16 • 25.09.10
Քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանն այսօրւայ ասուլիսին անդրադարձաւ նաև ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ունեցած ելոյթին՝ նշելով, որ նրա յայտարարութիւններն հետաքրքիր չեն, քանի որ Ալիևից այլ ելոյթ չէր էլ սպասւում։
Ըստ քաղաքագէտի՝ Ալիևի՝ ԱՄՆ հրաւիրւելն ու նախագահ Օբամայի հետ առանձնազրոյցը ակնյայտ փոխհատուցում է այն բանի, որ Ադրբեջանը չհրաւիրւեց Միջուկային գագաթնաժողովին։
«Այլ իրավիճակ էր Միջուկային գագաթնաժողովի անցկացման ժամանակ. այնտեղ Հայաստանը կար, իսկ Ադրբեջանը՝ ոչ»,- նշեց քաղաքագէտը։
Իսկանդարեանը կարևորեց Ալիև-Օբամա առանձնազրոյցի ընթացքում Օբամայի հնչեցրած մտքերը։ «Նա խօսեց Մինսկի խմբի մասին և կարևորեց բանակցութիւնների շարունակութիւնը Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց քաղաքագէտը՝ յաւելելով, որ ոչ պակաս կարևոր է Օբամայի այն տեսակէտը, թէ ԱՄՆ-ն հիմնախնդրի խաղաղ կարգաւորումը տեսնում է երեք հիմնական սկզբունքների շրջանակներում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment