ԱՄՆ-ում ձերբակալել են հայերից բաղկացած յանցաւոր
խմբաւորման 73 անդամների
Հոկտեմբեր 14, 2010 08:48
Ամերիկեան իշխանութիւնները բացայայտել են հայկական յանցաւոր մի խմբաւորում, որը միլիոնաւոր դոլարներ էր իւրացրել տարէցներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու Medicare դաշնային ծրագրից: Մանհեթենի դատախազութիւնը մեղադրանքներ է ներկայացրել յանցաւոր խմբի 44 հայազգի անդամների, որոնց մեղադրում են 25 նահանգներում 108 կեղծ կլինիկաների ցանց հիմնելու եւ մօտ 163 միլիոն դոլար իւրացնելու մէջ:
Ձերբակալութիւնները տեղի են ունեցել Նիւ Եորքում, Լոս-Անջելեսում, Ջորջիա, Օհայո եւ Նիւ Մեքսիկօ նահանգներում: Յանցաւոր խմբաւորման առաջնորդին՝ Արմէն Ղազարեանին ձերբակալել են Լոս-Անջէլեսում: Ընդամենը ձերբակալւել են խմբի 73 անդամներ: Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարայի խօսքով, խմբաւորումը գործում էր «Միրզոեան-Թերջանեանի կազմակերպութիւն» գաղտնանւան տակ: Խօսքը յանցաւոր խմբաւորման անդամներ 34-ամեայ Դաւիթ Միրզոեանի ու 35-ամեայ Ռոբերտ Թերջանեանի մասին է:
Խմբաւորումը գողացել էր իրական բժիշկների տւեալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենեակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆոռնիայի Օրինջ կոմսութեան բուժկենտրոնում բուժւող մօտ 2900 անձանց տւեալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: