«Ֆարենհայթ 9/11»-ը

փոխել է աշխարհը



Հոկտեմբեր 05, 2010 07:20
Մայքլ Մուրի «Ֆարենհայթ 9/11» ֆիլմը գլխաւորում է Entertainment Weekly պարբերականի կազմած 12 վաւերագրական կինոնկարներից բաղկացած ցուցակը: Պարբերականի կարծիքով այդ ֆիլմերը փոխել են աշխարհը:
Մուրի կինոնկարը նւիրւած է 2001-ի սեպտեմբերի 11-ից յետոյ ԱՄՆ-ում ահաբեկչութեան դէմ սկսւած պատերազմին: Այդ ֆիլմը յաղթող է ճանաչւել, քանի որ դրա բարձրացրած իւրաքանչիւր դրւագը դարձել է ակտիւ քննարկումների պատճառ թէ հասարակութիւնում, թէ կառավարութիւնում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մորգան Սփերլոքի «Կրկնակի բաժին» կինոնկարը, որը էկրան է բարձրացել 2004-ին: Գլխաւոր հերոսը հէնց Սփերլոքն էր, որը մէկ ամիս սնւում էր միայն Մաքդոնալդսում: Դրա հետեւանքը եղաւ ոչ միայն նրա քաշի աւելացումը, այլեւ առողջութեան վատթարացումը: Դրանից յետոյ Մաքդոնալդսը ԱՄՆ-ում դադարեցրեց կրկնակի բաժինների վաճառքը, իսկ փաթեթի վրայ սկսեց նշել մթերքների կալորիականութիւնը, հաղորդում է Lenta.ru-ն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: