Ադրբեջանցի դեռահասը


սպանել էր Հայ դպրոցականին`


սրտին հասցւած հարւածով


«Մամեդը եղել է ալկոհոլի ազդեցութեան տակ»



Հոկտեմբեր 05, 2010 11:08
Փորձագէտները վերջնական եզրակացութիւն են ներկայացրել 17-ամեայ Էդւարդ Մարկարեանի սպանութեան գործով, ով մահացել էր Մոսկւայի դպրոցներից մէկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով: Մասնագէտների կարծիքով, դպրոցականը մահացել է սրտին հասցւած ուժեղ հարւածից, որը կարդիոմիոպատիայի նոպայի է յանգեցրել:
Ինչպէս հաղորդում է Life News-ը, փորձագէտները պարզել են, որ տղան սրտի արատ է ունեցել, սակայն դա մահւան ուղղակի պատճառ չի եղել:
Պարզւել է նաեւ, որ Հայ աշակերտի օրգանզիմում ալկոհոլ, թմրանիւթեր, դեղամիջոցներ չեն եղել:
Յիշեցնենք, որ Էդւարդ Մարկարեանը սպանւել էր սեպտեմբերի 7-ին ադրբեջանցի 9-րդ դասարանցի ոմն Մամէդի կողմից՝ 501 դպրոցի բակում: Նրանց միջեւ վէճն սկսւել էր դեռ առաւօտեան, եւ նրանք որոշել էին այն շարունակել դասերից յետոյ: Կռւի ընթացքում ըմբշամարտով պարապած Մամէդը Էդիկին դիպուկ հարւածներ էր հասցրել, որոնք վայրկենական մահ էին առաջացրել: Ականատեսների վկայութեամբ, Մամեդը եղել է ալկոհոլի ազդեցութեան տակ:
Էդիկի մայրն աւելի վաղ NEWS.am-ի թղթակցին յայտնել էր, որ Մամէդն իր ընկերներին հրահանգել է կռիւը նկարել բջջային հեռախօսով: Հեռախօսը ներկայումս գտնւում է իրաւապահների մօտ` որպէս իրեղէն ապացոյց: Մինչեւ բժիշկների ժամանելն Էդիկն արդէն մահացած է եղել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: