Հայը զոհւել է
ադրբեջանական
գերութեան մէջ
Հոկտեմբեր 05, 2010 16:00
Ադրբեջանական լրատւամիջոցների եւ պաշտպանութեան (պատերազմի) նախարարութեան կողմից «դիվերսանտ» որակւած Մանւէլ Սարիբէկեանը, Բաքւից ստացւող լուրերի համաձայն, ինքնասպան է եղել:
Ադրբեջանական Trend գործակալութիւնը, վկայակոչելով պաշտպանութեան (պատերազմի) նախարարութեան եւ ռազմական դատախազութեան համատեղ յայտարարութիւնը, յայտնել է, որ Սարիբէկեանն ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին, գիշերւայ ժամը 3-ին:
Ըստ 1news.az-ի, Սարիբէկեանը կախւել է իր խցում, որպէս պարան օգտագործելով վերնաշապիկն ու սաւանը: Սարիբէկեանի վզին յայտնաբերւել է կախւածներին բնորոշ սպի:
Յիշեցնենք, որ Սարիբէկեանը ձերբակալւել էր սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի եւ Հայաստանի զինւած ուժերի շփման գծում: Ադրբեջանական կողմը նրան Հայ դիվերսանտ էր որակել, իսկ ձերբակալումից քիչ անց ANS հետուստաալիքը ռեպորտաժ էր ցուցադրել, որտեղ Մանւէլ Սարիբէկեանը խոստովանում է, որ «Ադրբեջանի տարածքում դիվերսիոն գործունեութիւն իրականացնելու համար պատրաստութիւն է անցել»: Այդ հոլովակը յայտնվւել է նաեւ YouTube-ում:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան տւեալներով, Մանւէլ Սարիբէկեանը մոլորւած հովիւ է եղել, իսկ նրան «որպէս Հայ դիվերսանտ ներկայացնելու փորձերը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է»: Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւնը նշել էր նաեւ, որ տեսահոլովակի փորձաքնութեամբ երեւում է, որ այն նկարւել է հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, յատուկ միջոցների կիրառմամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: