ԱՄՆ պետքարտուղարի
ներկայացուցիչ.-
Հայաստանը պէտք է մասնակցի
բոլոր էներգետիկ եւ տնտեսական
նախագծերին
Հոկտեմբեր 04, 2010 08:44
ԱՄՆ-ը հոկտեմբերի 1-ին առաջին անգամ հասկացնել տւեց, որ Nabucco-ն իր համար բոլոր խողովակաշարային նախագծերի մէջ ամէնանախընտրելին է, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review թերթը:
«Մենք հասկացնել տւեցինք, որ աջակցում ենք «Հարաւային միջանցք» նախագծին: Նաեւ հասկացնել տւեցինք, որ Nabucco խողովակաշարը ամենա–նախընտրելին է ռազմավարական եւ քաղաքական առումներով: Դժւար կլինի պատասխանել հարցին, թէ արդեօք, այդ նախագծերը կլրացնե՞ն, թէ կմրցակցեն միմեանց հետ, քանի որ երկու դէպքում էլ գործ ունենք Կասպից ծովից եկող գազի հետ»,- յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եւրասիական էներգետիկ հարցերով յատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը` Ստամբուլում լրագրողների հետ զրոյցում:
ԱՄՆ-ը Nabucco-ի ակտիւ կողմնակիցն է եղել, որը նախատեսւում է գազը Թուրքիայի տարածքով հասցնել Աւստրիա եւ որը տարեկան 31 միլիարդ խ.մ. գազ կառաքի Եւրոպա: «Ինձ համար Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նախագիծը երազի նման էր: Հիմա էլ Nabucco-ն է երազ: Շատ երկրներ են մասնակցում այդ նախագծին»,- ասել է Մորնինգսթարը:
Նա հերքել է կարծիքը, թէ հակադրութիւն կայ Թուրքիայի կառավարութիւնում Nabucco-ին եւ «Հարաւային հոսք»-ին մասնակցութեան առումով: Մորնինգսթարը նաեւ յաւելել է, որ ԱՄՆ-ը չի անհանգստանում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ ոլորտում ակտիւացող համագործակցութիւնից:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը, ԼՂ հակամարտութեան առկայութեան պատճառով, դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, ամերիկացի դիւանագէտն ասել է. «Ես ջերմ զգացումներ ունեմ Հայաստանի նկատմամբ: Ամօթ է, որ Հայաստանը մաս չի կազմում այդ նախագծերին: Եթէ ինչ-որ եղանակով համաձայնութիւն կայանայ, Հայաստանը կարող է տարածաշրջանի լիիրավ մաս դառնալ եւ դա բոլորի շահերից է բխում: Դա ժամանակ կպահանջի, բայց, ի վերջոյ, Հայաստանը ներկայ կլինի բոլոր տարածաշրջանային էներգետիկ եւ տնտեսական նախագծերում»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment