Թուրքիայի
ԵՄ անդամակցելու
բանակցութիւններն
ընդհատւել են

Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցութիւնները գրեթէ ընդհատւել են: Նախօրէին այդ մասին յայտարարել է Թուրքիայի պետնախարար, Եւրամիութեան հետ գլխաւոր բանակցող Էղեմէն Բաղըշը:
Ինչպէս յայտնում է ռադիօ «Մայակը», ըստ թուրք պաշտօնեայի` բանակցային գործընթացն ընդհատւել է քաղաքական խարդաւանքների պատճառով, որոնց հետ ԵՄ անդամակցութեանը յաւակնող ոչ մի երկիր դեռ չի առնչւել:
1995 թւականից Անկարան կարողացել է բանակցութիւններ սկսել 33 երկրներից միայն 13-ի հետ: Բանակցութիւնները պարտադիր են, եթէ երկիրը ցանկանում է դառնալ ԵՄ լիիրաւ անդամ, սակայն փաստաթղթի 17 գլխով անդամակցութիւնը փակւած է, քանի դեռ լուծւած չէ Կիպրոսի հարցը և Թուրքիան հրաժարւում է ճանաչել Կիպրոսի Հանրապետութիւնը, որն 2004 թւականից Եւրամիութեան անդամ է: Բացի այդ, յատուկ դիրքորոշում ունեն նաև Ֆրանսիան և Գերմանիան, որոնք դէմ են Անկարային լիիրաւ անդամ դառնալուն:

ԱՅՍՕՐ, 11:27
Aysor.am

0 Պատգամ: