MJF Group-ը
հետաքրքրւած է հայկական
հիւթերի արտահանմամբ
Սրի Լանկայի հանրայայտ Dilmah թէյ արտադրող MJF Group-ը հետաքրքրւած է հայկական հիւթերի արտահանմամբ։ Այս մասին այսօրւայ ասուլիսին ասաց ընկերութեան հիմնադիր և սեփականատէր Մերիլ Ֆերնանդոն։
«Հայաստանը արտադրում է շատ լաւ որակի հիւթեր։ Ես պատրաստւում եմ խթանել ձեր տեղական արտադրանքը այլ շուկաներում, պատրաստւում եմ խրախուսել ձեր հիանալի հիւթերի, մրգերի արտահանումը այլ երկրներ»,– պարզաբանեց նա։
Նշենք, որ MJF Group-ը իր հանրայայտ թէյը արտահանում աւելի քան 98 երկիր։ Մերիլ Ֆերնանդոն արդէն իսկ այցելել է այդ երկրներից 40–50-ը։ Dilmah թէյը իր որակով աշխարհում զբաղեցնում է 4–րդ հորիզոնականը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment