Թուրք պատգամաւորները
պատ են կազմել
Հայ-թրքական սահմանին
«Ցանկանում եմ, որ մեր ադրբեջանցի եղբայրներն իմանան հետևեալը. թուրք
ազգը Ադրբեջանի կողքին է և շարունակելու է մինչև վերջ աջակցել»
«Թուրք ազգը թոյլ չի տայ, որ քայլեր կատարւեն ի վնաս ադրբեջանցի
եղբայրների»
11:15 • 04.10.10
Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Դևլեթ Բահչելիի նախընտրական շօուն շարունակւում է: Անիի Մայր տաճարում ուրբաթօրեայ նամազն անելուց յետոյ Բահչելին իր կուսակիցների առջև ելոյթ է ունեցել Հայ-թրքական սահմանին գտնւող Ալիջան անցակէտի մօտ:
Թուրքական Dogan («Դողան») գործակալութեան փոխանցմամբ` Դևլեթ Բահչելին իր ելոյթում հնչեցրել է հակահայկական յայտարարութիւններ և քննադատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխաւորած «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան` Հայաստանի առնչութեամբ իրականացւող քաղաքականութիւնը:
Հայաստանին համեմատելով Կովկասում խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող «թարախապալարի հետ»` թուրք ազգայնականը յայտարարել է.
«Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման ամենամեծ խոչընդոտը թուրքական թշնամանքի վրայ հիմնւած հայկական քաղաքականութիւնն է: «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութիւնն արտաքին ճնշումների ներքոյ ի շահ հայերի նեղացրեց և վիրաւորեց մեր ադրբեջանցի եղբայրներին: Այդ արատաւոր քաղաքականութեան հետևանքով շատ վտանգաւոր փուլ թևակոխեցին մեր յարաբերութիւնները բարեկամ և եղբայր Ադրբեջանի հետ: Ցանկանում եմ, որ մեր ադրբեջանցի եղբայրներն իմանան հետևեալը. թուրք ազգը Ադրբեջանի կողքին է և շարունակելու է մինչև վերջ աջակցել: Թուրք ազգը թոյլ չի տայ, որ քայլեր կատարւեն ի վնաս ադրբեջանցի եղբայրների»,- յայտարարել է Բահչելին` աւելացնելով, որ իրենք անպայման ուղղելու են իշխող կուսակցութեան սխալները:
Ընդգծելով, որ քանի դեռ «հայկական ուժերը չեն հեռացել ադրբեջանական զբաղեցւած տարածքներից», Հայ-թրքական սահմանը չի բացւելու և Երևանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չեն հաստատւելու, Բահչելին իր հետ Ալիջանի սահմանադուռ ժամանած «Ազգայնական շարժում» կուսակցութիւնից պատգամաւորներին կոչ է արել պատ կազմել սահմանին:
Ազգայնական պատգամաւորները, ընդառաջ գնալով իրենց առաջնորդի կոչին, սահմանին պատ են կազմել` շարւելով կողք-կողքի:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment