Sunday, September 13, 2009

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ`

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ`
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲԱԽՒՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹԵԱՆՆ ՈՒ ՇՈԿԻ ՄԱՏՆՒՈՒՄ

Ադրբեջանում հետաքրքիր բացայայտում են արել, որի հետևանքները կարող են խիստ ծանր լինել: Այսօր ադրբեջանական լրատւամիջոցները տարածել են տեղեկութիւն, որտեղ մասնաւորապէս ասւած է. «Հռոմում` Կոլիզեումի հարևանութեամբ գտնւող Պոմպէյի պատերին ամրացւած քարտէզի վրայ, ադրբեջանական տարածքաներն ամբողջութեամբ ներկայացւած են որպէս հայկական»:
Ադրբեջանցիները յայտնաբերել են, որ այս պաստառը փակցւած է դեռևս 2006 թւականից և կոչ են արել «Ադրբեջանի համապատասխան մարմիններին այս փաստի առնչութեամբ ձեռնարկել լուրջ քայլեր»:
Այս առնչութեամբ ադրբեջանական տեղեկատւութիւնն այսքանով էլ սպառւում է: Անտիկ դարաշրջանի պատմական քարտէզներում իրենց չյայտնաբերած ազգի ներկայացուցիչները «պատմական անարդարութիւնը» վերականգնելու որևէ գործուն միջոց չեն առաջադրել: Հաւանաբար հասկացել են իրավիճակի անելիանէլիութիւնը:
Իսկ իրավիճակն այդպիսին է, որովհետև անտիկ շրջանի պատմութիւնը միայն պաստառով չէ, որ սահմանափակւում է:
Հռոմեական կայսրութեան քարտէզի բնօրինակը, որը պատկերւած է վերը նշւած պաստառում, պատկերւած է նաև Կոլիզեումի քարէ պատերին, և այնտեղ քարի վրայ` դեռևս 1-ին դարում, արձանագրւել է, որ Հռոմի արևելեան հզօրագոյն հարևանը Հայաստանն է:
Սա է պատմական իրողութիւնը, որ այդքան զայրացնում է ադրբեջանցիներին և «համապատասխան քայլեր ձեռնարկելու» մղում է առաջացնում:
Հասկանալի է, որ տւեալ դէպքում միակ քայլը Կոլիզեումն ապամոնտաժելն է: Սակայն սա էլ ելք չէ: «Քանի դեռ Կոլիզեումը կանգուն է, կանգնուն կը մնայ նաև Հռոմը, Կոլիզեումը վերանայ` կը վերանայ նաև Հռոմը ու նրա հետ` ողջ աշխարհը»,- ազդարարում է 8-րդ դարի հռոմէկան քարէ արձանագրութիւնը:
Յոյսով ենք, ադրբեջանցիներն իրենց ստայոդ պատմութիւնը կեղծելու նպատակով աշխարհը կործանելու քայլ չեն ձեռնարկի:






Panorama.am

0 Պատգամ: