ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ


Ադրբեջանական բանակում 2009 թւականի առաջին 8 ամսւայ ընթացքում արձանագրւել է զինծառայողների մահւան 46 դէպք, այս մասին տեղեկացնում է «Այնա» (“АЙНА”) պարբերականը:

Մահւան դէպքերից 18-ը գրանցւել է զինծառայողների միջև ոչ կանոնադրական յարաբերութիւնների պատճառով, իսկ մնացած դէպքերը կապւած են հիմնականում տրանսպորտային պատահարներին, հիւանդութիւններին, զէնքի հետ վարման կանների խախտման դէպքերին:
Վերջին ժամանակներս ադրբեջանական բանակում արտակարգ պատահարները բաւականին աճել են: Մօտ օրերս օրինակ Նախիջևանում անցկացւող զօրավարժութեան ժամանակ, ադրբեջանական բանակի զրահապատ մեքենաներից մէկը վթարի էր ենթարկւել, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, իսկ 1 զինծառայող` վիրաւորւել:


Panorama.am

0 Պատգամ: