ԱՆՁՐԵՒԸ ՓՐԿԵՑ ԽԱՉՔԱՐԸ
Լոռու մարզի Ահնիձոր գիւղում խաչքար է գտնւել: Հունձ անող գիւղացիներն խաչքարը դեռ յունիսի սկ
զբին էին նկատել. միայն թէ այն ժամանակ մի ծայրն էր երևում:Համայնքի ղեկավար Մերուժան Ղազարեանի ասելով'դեռ այն ժամանակ ինքն ու համագիւղացիները փորձել են խաչքարն իրենց ուժերով հանել, բայց այնքան խորն է եղել,որ վախենալով վնասել, թողել են:
Վերջին ամիսների հորդ անձրեւները վրայի հողը քշել, տարել էին, կարկուտն էլ խաչքարն էր կոտրել մաս-մաս արել, հանեցինք, ջարդւած մասերը կպցրեցինք իրար ու դրեցինք մօտ հանդամասում' Ժանգառլու է կոչւում- պատմում է Մերուժան Ղազարեանը:
Գիւղացիները պատմում են, որ շուրջ 300 տարի առաջ այդ տարածքում Յոյներ են ապրել, որոնք ժանտախտից մահացել են. այդտեղից է գալիս հանադամասի անունը: Նրանք կարծում են թէ խաչքարն ընկել է հէնց այդ ժամանակ ու ժամանակի ընթացքում հողով է ծածկւել:
Գուգարաց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ եպիսկոպոս Չուլջեանն ասում է, թէ գիւղացիների կողմից իրենց ուժերով խաչքարը հանելը սխալ էր, այն կարող էր վնասւել, իսկ իւրաքանչիւր խաչքար իւրօրինակ արժէք է: Իսկ Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում նոյնիսկ զարմացան: Ըստ տնօրէն Նարինէ Առաքելեանի իրենք իրաւունք ունեն գնալ, երբ մարզպետարանից համապատասխան գրութիւն կստացւի:
Համայնքապետը խաչքարի մասին տեղեկացրել է Յուշարձանների պահպանման գործակալութիւն: Վերջիններս գիւղ այցելելով արձանագրել են 7 յուշարձանատեղի, որից մէկը Ժանգառլու համդամասի խաչքարախումբն է:
Նէլլի Դաւթեան
0 Պատգամ:
Post a Comment