Monday, September 14, 2009

ՄԵՌԵԼՈՑ Է

ՄԵՌԵԼՈՑ Է


Այսoր Հայաստանում ոչ աշխատանքային օր է:
Երէկ՝ սեպտեմբերի 13-ին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Խաչվերացի տօնը, որը Տիրոջ փրկարար խաչին նւիրւած ամենակարևոր տօներից է: Այն նաև տաղավար հինգերորդ և վերջին տօնն է: Խաչվերացի յաջորդ օրը՝այսինքն այսօր, :
Իսկ մեռելոցները Կառավարութեան որոշմամբ ոչ աշխատանքային օրեր են: Այսօր եկեղեցիներում մատուցւում է Ս. Պատարագ, կատարւում է հոգեհանգստեան արարղութիւն, որից յետոյ այցելում են հանգուցեալների շիրիմներին:
Նշենք, որ Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերութիւնից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): 614թ. Պարսկաստանի Խոսրով թագաւորը յարձակւում է Երուսաղեմի վրայ, աւերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թւով գերիներ տանում:
Որպէս անարգանք քրիստոնեաներին՝ Սուրբ Յարութեան տաճարից գերեւարւում և Պարսկաստան է տարւում նաև Տիրոջ խաչափայտը:
Այն գերութեան մէջ է մնում 14 տարի: 628 թ. Բիւզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնէական մի հսկայ բանակով յարձակւում է պարսիկների վրայ, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը:

0 Պատգամ: