ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ
Միջազգային ահաբեկչական Ալ-Ղաիդա խմբաւորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը կրկին յիշեցրել է իր գոյութեան մասին և ուղերձ յղել ամերիկացի ժողովրդին:

Այս մասին տեղեկացրել է Ֆրանս Պրես գործակալութիւնը` վկայակոչելով Ինտել Սենթեր (Intel Center) ամերիկեան կազմակերպութեանը, որն զբաղւում է ահաբեկիչներին հետապնդումով:
Նշւած կազմակերպութեան տւեալներով, Բեն Լադենի ուղերձի տեսանիւթը ցուցադրւել է Աշ-Շաբաբ կայքում` 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգութեան տարելիցից երկու օր անց:
Նշւում է, նաև որ Աշ-Շաբաբ հեռուստաընկերութիւնը համագործակցում է Ալ-Ղաիդա-ի հետ: Իսկ թէ ինչ է ասել համար մէկ ահաբեկիչն ուղերձում, չի հաղորդւում։
0 Պատգամ:
Post a Comment