Դաշնակցութիւնը Սկսում է Բողոքի Միջոցառումները

12.09.2009
Տիգրան Աւետիսեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) Գերագոյն մարմինը շաբաթ օրը յայտարարել է, որ սկսում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրւած փաստաթղթերի դէմ բողոքի միջոցառումները:
Դրանց շրջանակում, ըստ տարածւած յայտարարութեան, սեպտեմբերի 15-ին` ժամը 14։00-ին, Հանրապետութեան հրապարակում` Հ.Հ. կառավարութեան եւ արտգործնախարարութեան շէնքների դիմաց, կսկսւի նստացոյց եւ հացադուլ։ Միաժամանակ տեղի կունենայ ստորագրահաւաք։
«Այս գործողութիւնների նպատակն է մերժել պարտադրւող նախապայմանները, պահանջե'լ հայութեան շահերը վտանգող փաստաթղթերի դրոյթների վերանայում», - յայտարարում է ՀՅԴ-ն։
ՀՅԴ Գերագոյն մարմնի քարոզչութեան պատասխանատու, կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արտիւշա Շահբազեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում շաբաթ օրը ասաց, որ Դաշնակցութիւնը առաջիկայ շաբաթներին ծրագրել է «իրականցնել ակտիւ գործունէութիւն»:
Նստացոյցի եւ հացադուլի առաջարկը, ըստ Շահբազեանի, եղել է «կուսակցական ընկերների եւ համակիրների, տարբեր մարդկանց կողմից»:
«Մենք նպատակայարմար չենք գտել մերժելու այդ ծրագիրը, ընդունելի ենք համարել, որովհետեւ կարծում ենք, որ մտահոգութիւնը այնքան մեծ է, որ պէտք է այն փարատելու համար, այն վերացնելու համար ցանկացած նման քայլի՝ քաղաքակիրթ պայքարի շրջանակներում, գնալ», - յաւելեց նա:
«Մենք խնդիր ունենք մարդկանց ուշադրութիւնը սեւեռելու այս խնդրի վրայ, նաեւ՝ կարողանալ անհրաժեշտ բացատրութիւններ, հիմնաւորումներ ներկայացնել, որպէսզի խնդիրը առնւազն պարզ լինի», - շարունակեց նա: - «Մենք յոյս ունենք, որ կարող ենք մեր քայլերով լուծել որոշակի խնդիրներ: Եթէ ստացւի այնպէս, որ մեր ջանքերը, այսպէս ասած, մեծ արդիւնք չեն ունենայ, մենք կը մտածենք յետագայ քայլերի մասին»:
Հարցին, թէ արտօնւա՞ծ են նախատեսւող միջոցառումները, Շահբազեանը պատասխանեց. - «Դիմել ենք եւ շատ շուտով պատասխան կստանանք: Բայց, ուզում եմ ասել, որ անգամ բացասական պատասխանի դէպքում մենք յետ չենք կանգնելու եւ մեր նախագծած միջացառումները իրականացնելու ենք»:
Օգոստոսի 31-ին նախաստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների կապակցութեամբ Դաշնակցութիւնը բազմիցս հնչեցրել է իր մտահոգութիւնները:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment