Լրացաւ «Հոկտեմբերի 27»-ի 10-րդ տարին
27.10.2009
Անուշ Մարտիրոսեան,
Ռուզաննա Ստեփանեան
Այսօր 1999 թւականի հոկտեմբերի 27-ի ողբերգութեան տասնամեա տարելիցն է: Ե'ւ երկրի ղեկավարութիւնը` նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորությամբ, ե'ւ ընդդիմութիւնը Եռաբլուրում ու Կոմիտասի անւան պանթեոնում յարգանքի տուրք մատուցեցին ոճրագործութեան զոհերի յիշատակին:
Առաւօտեան նախագահ Սերժ Սարգսեանը այցելեց Եռաբլուր, ուր ծաղիկներ դրեց հոկտեմբերի 27-ին սպանւած վարչապետ Վազգէն Սարգսյանի շիրիմին: Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, կառավարութեան անդամներ, պատգամաւորներ եւ այլ պաշտօնատար անձինք:
Նախագահը հրաժարւեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ չի կարծում, թէ այսօր այն օրն է, որ պէտք է հարցերի պատասխանի:
Ազգային ժողովի բակում բացւեց հոկտեմբերի 27-ին զոհւած գործիչների յուշակոթողը
Եռաբլուրից Սերժ Սարգսեանը ուղեւորւեց Ազգային ժողով, որի այգում տեղի ունեցաւ հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան զոհ դարձած պետական գործիչներ Կարէն Դեմիրճեանի, Վազգէն Սարգսեանի, Եուրի Բախշեանի, Ռուբէն Միրոեանի, Միքայել Քոթանեանի, Արմենակ Արմենակեանի, Հենրիկ Աբրահամեանի, Լեոնարդ Պետրոսեանի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի բացման արարողութիւնը:
Խորհրդարանի բակում սպասում էին գլխաւոր դատախազը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, ոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։
Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից ներկայ էին Վազգէն Սարգսեանի ծնողները, Կարէն Դեմիրճեանի որդին եւ այրին, Եուրի Բախշեանի եւ միւս զոհերի կանայք։
Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդէս եկաւ ելոյթով. - «Հոկտեմբերի 27-ի զոհերի յիշատակին Ազգային ժողովի այգում կանգնեցւած մեծանուն գեղանկարիչ ու քանդակագործ Երւանդ Քոչարի կերտած այս հրաշագեղ ստեղծագործութիւնը խորհրդանշում է բարու յաղթանակը չարի նկատմամբ»։
Խօսքով հանդէս եկաւ նաեւ Կարէն Դեմիրճեանի այրին՝ Ռիմա Դեմիրճեանը։
«27-ի ոճրագործութիւնը աննախադէպ է իր դաժանութեամբ։ Տատանեց մեր պետականութեան հիմքերը, շատ հարցեր մնացին չբացայայտւած», - փաստեց նա։
Եուրի Բախշեանի այրին՝ Անահիտ Բախշեանը, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում տարակուսանք յայտնեց յուշակոթողը Ազգային ժողովի ճաղերի ներսում կանգնեցնելու կապակցութեամբ։
«Լաւ կլինէր, որ հասարակութեանը հասու լիներ։ Բայց բերեցին այստեղ, որովհետեւ կայ մեղքի զգացում, որը թոյլ չի տալիս ամբողջ հասարակութեանը յստակորեն ասել՝ ո'չ ահաբեկչութեանը։ Ոչ մէկի խօսքում չի ասւում, որ սա պետական ահաբեկչութիւն էր», - յայտարարեց Անահիտ Բախշեանը։
Տարելիցի կապակցութեամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսը տարածել է յայտարարութիւն, որում, մասնաւորապէս, ասւած է. - «Հոկտեմբերի 27-ը պետական յեղաշրջմամբ իրականացւած իշխանութեան բռնազաւթում էր ահաբեկչութեան ճանապարհով։ Տաս տարի անց դեռ օդում կախւած է փաստաբանների եւ զոհերի հարազատների միաբերան յայտարարութիւնը՝ «Հոկտեմբերի 27-ը չի բացայայտւի այս իշխանութեան պայմաններում»:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործութիւնը մնալու է որպէս հայկական պետականութեան ճակատի ամօթալի խարանը, քանի դեռ չեն բացայայտւել հրէշաւոր այդ մտայղացման հեղինակներն ու պատւիրատուները»:
0 Պատգամ:
Post a Comment