Ռուս փորձագէտ.– «Հայաստանի ու Թուրքիայի գլխաւոր նպատակը սահմանը բացելը չի եղել»


14:09 / 28.10.2009
«Քիչ հաւանական է, որ հայ-թուրքական արձանագրութիւնները վաւերացւեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններում, քանի որ կողմերը համաձայնութեան չեն եկել Ղարաբաղի եւ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանութիւնը ճանաչելու հարցերում»։

Նման տեսակէտ է յայտնել ռազմավարական հետազօտութիւնների ռուսական ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտութիւնների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Նրա խոօսքով, այդ խնդիրները հնարաւոր էր լուծել բանակցութիւնների ժամանակ, սակայն քանի որ դա չի արւել, նշանակում է, որ կողմերի նպատակը ոչ թէ սահմանի բացումն է, այլ ինչ-որ այլ խնդիրներ:
«Թուրքիայի համար կարեւոր է ցուցադրել փոխզիջման ձգտումը իր ԵՄ անդամութեան համատեքստում»,- ասել է Կռիլովն ու յաւելել, որ Անկարան սրանով նաեւ հնարաւորութիւն է տւել ԱՄՆ-ի նախագահին՝ հրաժարւել «Ցեղասպանութիւն» բառն օգտագործելու խոստումը կատարելուց: Դէ իսկ Երեւանը, ըստ նրա, այս գործընթացող ցոյց է տալիս իր ձգտումը ԵՄ-ի հետ իր յարաբերութիւնները զարգացնելու նկատակով:
Կռիլովը կարծիք է յայտնել, որ կողմերը կարող են բաւարարւել նրանով, ինչ ստացել են, իսկ արձանագրութիւններն այդպէս էլ կարող են չվաւերացւել: «Աւելի շուտ նրանք կփորձեն արձնագրութիւնների վավերացման ձախողումը ներկայացնել որպս ժողովրդավարութեան բարձր մակարդակի արդիւնք եւ կը յայտարարեն, որ մտադիր են շարունակել խաղաղ գործընթացը, որը կարող է տեւել շատ երկար», ասել է նա՝ ընդգծելով, որ «նման դիւանագիտական խաղերը» շատ քիչ կազդեն ԼՂ խնդրի վրայ:
«ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորումը չի կարող լինել պարզ ու արագ: Այդ խնդրին ուժային ճանապարհով արագ ու արմատական լուծում տալու փորձերը կարող են յանգեցնել աղէտալի հետեւանքների եւ Վրաստանի օրինակն այստեղ շատ խօսուն է:
Չեմ կարծում, որ Երեւանը կը գնայ ինչ-որ զիջումների՝ առանց յստակ անվտանգութեան երաշխիքների:
Աւելի հաւանական է, որ հակամարտութիւնը կը մնայ սառեցւած վիճակում, քանի որ կողմերը զբաղւած են ոչ թէ կարգաւորմամբ, այլ սեփական խնդիրների լուծմամբ»,- ասել է Կռիլովը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: