Ադրբեջանական լրատւամիջոցների տարածած սուտը արդէն չի հաստատում նոյնիսկ իրենց պաշտպանութեան նախարարութիւնը


16:40 / 24.10.2009
Այս մասին NEWS.am-ի թղթակցին յայտնել է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութեան ղեկավար Սենոր Հասրաթեանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 24-ին ադրբեջանական լրատւամիջոցների տարածած այն լուրը, թէ հայկական կողմի կրակոցից սպանւել է ադրբեջանցի զինւոր։
«Հայ դիպուկահարի գնդակից մահացած ադրբեջանցի զինւորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը, ղարաբաղեան կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը»,- յայտարարել է Հասրաթեանը՝ յաւելելով, որ սա ադրբեջանցիների հերթական սուտն է։
Նշենք, որ Աղդամի մօտ գտնւող ճակատային գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատւութիւնը այսօր տարածել են բոլոր ադրբեջանական լրատւամիջոցները՝ միաժամանակ նշելով, որ այդ տեղեկութիւնը չի հաստատում նոյնիսկ Ադրբեջանի պաշտապնութեան նախարարութիւնը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: