«Մինսկի խմբի անդամ-երկրների հետ քննարւել է ղարաբաղեան խնդրի կարգաւորումն արագացնելու հարցը»


15:58 / 26.10.2009
Թուրքիայի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին տւած հարցազրոյում անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնների հետագայ գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
«Ստորագրւած արձանագրութիւնների քննարկման թուրքական խորհրդարանի օրակարգը մենք չենք յայտարարում։ Այդ օրակարգը կը յայտնեն խորհրդարանի խմբակցութիւնները։ Մենք միայն արձանագրութիւնները ուղարկում ենք խորհրդարանի նախագահութիւն։
Խորհրդարանի նախագահութիւնը կսկսի գործընթացը։ Ոչինչ փակ դռների ետեւում չի լինելու։ Ստորագրութիւնների հետ կապւած բոլոր հարցերի շուրջ Թուրքիայի արտգործնախարարը խորհրդարանում բացատրութիւններ կտայ։
Մենք կուզենանք, որ Հայաստանի հետ այս քայլը անելիս ստանանք նաեւ Մինսկի եռեակի աջակցութիւնը։ Ես այս մասին խօսել եմ ԱՄՆ նախագահի եւ ՌԴ նախագահի հետ։ Նոյն հարցի շուրջ էլ մեր արտգործնախարար Ահմեդ Դւվութօղլուն խօսել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։
Մենք նրանցից խնդրել ենք արագացնել գործընթացը։ Որովհետեւ եթէ Մինսկի եռեակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնը մի որոշակի դրական կէտի չբերի՝ դա մեր գործը կդժւարացնի»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: