Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան
10 տարին
12:18 / 27.10.2009
Այսօր լրանում է 1999 թւականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչութեան 10 տարին: Ուղիղ 10 տարի առաջ, ժամը մօտաւորապէս 17-ին, հինգ զինւած անձինք Նաիրի Յունանեանի գլխաւորութեամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու:
Սպանւեցին Ազգային ժողովի նախագահ Կարէն Դեմիրճեանը, ՀՀ վարչապետ Վազգէն Սարգսեանը, ԱԺ փոխնախագահներ Եուրի Բախշեանը, Ռուբէն Միրոեանը, պատգամաւորներ Միքաէլ Քոթանեանը, Հենրիկ Աբրահամեանը, Արմենակ Արմենակեանը, նախարար Լէոնարդ Պետրոսեանը: Վիրաւորւեցին պատգամաւորներ ու նախարարներ:
Ահաբեկչութեանը յաջորդող 4 տարիների ընթացքում որեւէ նոր բան չպարզեց այդ ոճրագործութեան կազմակերպիչների մասին, եւ մինչ օրս հասարակութեան մէջ եղած կասկածները մնացին չփարատւած:
Ահաբեկչութեանը յաջորդող 4 տարիների ընթացքում որեւէ նոր բան չպարզեց այդ ոճրագործութեան կազմակերպիչների մասին, եւ մինչ օրս հասարակութեան մէջ եղած կասկածները մնացին չփարատւած:
Յիշեցնենք, որ 5 ահաբեկիչները դատապարտւել են ցմահ ազատազրկման, որոնցից մէկը` Նաիրի Յունանեանի քեռին բանտում ինքնասպան է եղել:
Այսօր առաւօտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը երկրի բարձրագոյն ղեկավարութեան ուղեկցութեամբ այցելել է Եռաբլուր` Վազգէն Սարգսեանի շիրիմին այցելութեան: Դրանից զատ, այսօր ԱԺ այգում բացւել է հոկտեմբերի 27-ի զոհերի յիշատակին նւիրւած յուշակոթող:

Առանձին յայտարարութեամբ է հանդէս եկել Հայ ազգային կոնգրէսը, որը համարում է, որ հոկտեմբերի 27-ը «պետական յեղաշրջմամբ իրականացւած իշխանութեան բռնազաւթում էր ահաբեկչութեան ճանապարհով»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment