Վաղը Ազգային Ժողովի-ի այգում հոկտեմբերի 27-ի զոհերի յիշատակին նւիրւած յուշակոթող կը բացւի


12:37 / 26.10.2009
Վաղը Ազգային ժողովի այգում տեղի կունենայ 1999 թւականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ոճրագործութեան զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ` Հայաստանի Ազգային հերոս Կարէն Դեմիրճեանի, Հայաստանի Ազգային հերոս Վազգէն Սարգսեանի, Եուրի Բախշեանի, Ռուբէն Միրոեանի, Միքայել Քոթանեանի, Արմենակ Արմենակեանի, Հենրիկ Աբրահամեանի, Լեոնարդ Պետրոսեանի յիշատակը յաւերժացնող յուշակոթողի բացման արարողութիւնը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային Ժողովի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
Յիշեցնենք, որ ուղիղ 10 տարի առաջ 5 ահաբեկիչներ՝ Նաիրի Յունանեանի գլխաւորութեամբ, զինւած մուտք գործեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ կրակ բացեցին ներկաների վրայ:
Նրանց նպատակային կրակոցների զոհ դարձան երկրի վարչապետ Վազգէն Սարգսեանը, ԱԺ նախագահ Կարէն Դեմիրճեանը եւս 6 հոգի: Մօտ 4 տարի տեւած դատավարութեան արդիւնքում ոչ մի նոր բան պարզել չյաջողւեց այդ ոճրագործութեան կազմակերպիչների առումով:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: