ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
ԲԱՑԱՅԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄԱԿ–ՈՒՄ
ԲԱՑԱՅԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ՝ ՄԱԿ–ՈՒՄ
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ Ադրբեջանը գերազանցում է ԵՍՍ պայմանագրով սահմանվւած սովորական սպառազինութիւնները
12:10 / 23.10.2009
Այսօր ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի առաջին (Զինաթափման և միջազգային անվտանգութեան) կոմիտէում ընթացող «Տարածաշրջանային զինաթափումն ու անվտանգութիւնը» օրակարգի կէտի քննարկմանը ելոյթներ են փոխանակել Հայաստանն ու Ադրբեջանն:
Ինչպէս NEWS.am-ին յայտեց ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութեան ղեկավար Տիգրան Բալաեանը, ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանն իր ելոյթում կարևորել է միջազգային և տարածաշրջանային ազմակերպութիւնների, մասնաւորապէս` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ու դրանց շրջանակներում ընդունւած պայմանագրերի ու համաձայնագրերի նշանակութիւնը զինաթափման գործընթացի համար:
ՀՀ դեսպանը կոմիտէի լիագումար նիստում ներկաների ուշադրութիւնն է հրաւիրել Ադրբեջանի կողմից Եվրոպայում Սովորական սպառազինութիւնների (ԵՍՍ) մասին պայմանագրի դրոյթների կոպիտ խախտման փաստին: Նա նշել է, որ համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ պաշտօնական տեղեկատւութեան` Ադրբեջանը շարունակում է զինւել և գերազանցում է ԵՍՍ պայմանագրով սահմանւած սովորական սպառազինութիւնների 5 տեսակներից 3-ի առաւելագոյն թոյլատրելի մակարդակները: Նա նաև յաւելել է, որ նման բացայայտ խախտումներն ու ադրբեջանական ղեկավարութեան ռազմատենչ ու հայատեաց յայտարարութիւնները, վտանգաւոր են տարածաշրջանային անվտանգութեան համար և կարող են բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին:
Ադրբեջանական կողմի ելոյթը հիմնականում յագեցւած է եղել մշտապէս կրկնւող «20 տոկոս գրաււած տարածքների, մէկ միլիոն փախստականների, ինչպէս նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում միջազգային հանրութեան աչքից հեռու թաքցրած սպառազինութիւնների մասին»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment