Թորոնտոյում բողոքի ցոյց է անցկացւել հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ
13:54 / 22.10.2009
Կանադական Թորոնտո քաղաքում բողոքի ակցիա է անցկացւել Կանադայի հայ համայնքի մօտ 300 ներկայացուցիչների մասնակցութեամբ:
"Ինչպէս յայտնում է համայնքի «Հորիզոն» թերթը, ցուցարարները բողոքել են հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած յարաբերութիւնների կարգաւորման հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ:
Բողոքի գործողութիւնը նախաձեռնել էին Armen Karo ուսանողական ընկերակցութիւնը, ՀՅ Դաշնակցութեան Կանադայի երիտասարդական միութեան եւ տարատեսակ հայկական ուսանողական միութիւններ: Ցուցարարները, որոնք դրօշներ եւ պաստառներ էին պարզել, հաւաքւել են Nathan Phillips Square հրապարակում եւ երգել են Հայաստանի ազգային հիմնը, որից յետոյ ելոյթներ են հնչել:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտայայտել արձանագրութիւնների դէմ: Նրանք ընդգծել են, որ արձանագրութիւններն ուղղւած են Թուրքիայի շահերի միակողմանի բաւարարմանը եւ աւելի են նպաստում Հայոց ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեանը, որ Անկարան յամառօրէն եւ հետեւողականօրէն վարում է:
Բողոքողները յստակ հասկացրել են, որ, չնայած փաստաթղթերի ստորագրմանը, պայքարը չի դադարեցւելու՝ հաշւի առնելով եւ այն հանգամանքը, որ դրան վաւերացւելու են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից:
Նրանք շեշտել են իրենց վճռականութիւնը՝ պայքարել այնքան ժամանակ, քանի չի վերականգնւել արդարութիւնը, այսինքն պէտք է հաստատւեն եւ ճանաչւեն Սեւրի պայմանագրի դրոյթները եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:Բողոքի գործողութիւնը նախաձեռնել էին Armen Karo ուսանողական ընկերակցութիւնը, ՀՅ Դաշնակցութեան Կանադայի երիտասարդական միութեան եւ տարատեսակ հայկական ուսանողական միութիւններ: Ցուցարարները, որոնք դրօշներ եւ պաստառներ էին պարզել, հաւաքւել են Nathan Phillips Square հրապարակում եւ երգել են Հայաստանի ազգային հիմնը, որից յետոյ ելոյթներ են հնչել:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտայայտել արձանագրութիւնների դէմ: Նրանք ընդգծել են, որ արձանագրութիւններն ուղղւած են Թուրքիայի շահերի միակողմանի բաւարարմանը եւ աւելի են նպաստում Հայոց ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեանը, որ Անկարան յամառօրէն եւ հետեւողականօրէն վարում է:
Բողոքողները յստակ հասկացրել են, որ, չնայած փաստաթղթերի ստորագրմանը, պայքարը չի դադարեցւելու՝ հաշւի առնելով եւ այն հանգամանքը, որ դրան վաւերացւելու են Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment