«ԱՆԱՒԱՐՏ ՆԻՈՒՐՆԲԵՐԳ».
ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ 90-ԱՄԵԱԿԻ
ԱՌԹԻՒ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՏՒԵԱԼՆԵՐ՝
«ԵՆԹԱՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ»ՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Երիտթուրք ոճրագործները1918թ. Մուդրոսի զինադադարից յետոյ, ձգտելով ազատւել երիտթուրքերի վարկաբեկւած վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում յաղթանակ տարած դաշնակիցների հնարաւոր պատժիչ գործողութիւնները Թուրքիայի հանդէպ, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխաւորութեամբ կազմւած նոր կառավարութիւնը որոշում է Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշելու և հայերի դէմ զանգւածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատւութեան ենթարկել երիտթուրքական կառավարութեան ղեկավարներին և «Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կոմիտէի անդամներին:
Թուրքական ռազմական դատարանի վճիռը`Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմի բեյին մահապատժի ենթարկելու վերաբերեալ«Թաքվիմ-ի վաքայի» ամսաթերթN 36161919թ. մայիսի 22
1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով կազմւեցին հարցաքննիչ յանձնախմբեր (գլխաւոր նախագահ` Անկարայի նախկին վալի Մազհար բեյ), որոնք սկսեցին հաւաքել արևմտահայութեան կոտորածներին վերաբերող մեղադրական ապացոյցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտօնական գրութիւններ, հրահանգներ և հրամաններ, ինչպէս նաև ականատեսների վկայութիւններ:
Օսմանեան կայսրութեան նահանգները բաժանւեցին 10 դատաքննչական շրջանների, իւրաքանչիւր շրջանի համար նշանակւեցին դատախազներ, հարցաքննիչ դատաւորներ և քարտուղարներ:
Ձերբակալւեցին երիտթուրքական մի շարք նախարարներ ու կուսակցութեան ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազօրներ, կուսակալներ, զինւորականներ և այլ պաշտօնեաներ:
3-րդ բանակի գլխաւոր հրամանատարՄահմուդ Քեամալ փաշայի`1915թ. Յուլիսի 10- գաղտնագիրշրջաբերականի հաստատւած պատճէնը«Թաքվիմ-ի վաքայի» ամսաթերթN 35401919թ. ապրիլ 1919թ. յունվարի 8-ին Ստամբուլում կազմւեցին Առաջին, Երկրորդ և Երրորդ ռազմական արտակարգ ատեաններ:

Դատական նիստերի ընթացքում քննւեցին երիտթուրքական կառավարութեան ղեկավարների, «Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտօնեաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի (Յատուկ կազմակերպութիւն), Եոզղաթի, Տրապիզոնի, Բյոիուքդերեի (Կ. Պոլսի արւարձան) և Խարբերդի տեղահանութիւնն ու կոտորածները կազմակերպողների յանցաւոր գործունէութիւնը:
Թէև օրէնքը նախատեսում էր յանցագործներին դատապարտել ոճրագործութեան վայրում, սակայն 1919 թ. փետրւարի 5-ին, Ստամբուլի Ռազմական արտակարգ ատեանը` Եոզղաթի տեղահանութեան և կոտորածի յանցագործների դատավարութեան առաջին նիստում յատուկ որոշում կայացրեց մեղադրեալներին Ստամբուլում դատելու մասին:
Իսմայիլ Հաքքի բեյը` ձերբակալւած անգլիացի զինւորների կողմից
1919թ. մարտի 8-ին, սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922) յատուկ հրամանագրով, երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները յանձնւեցին Ստամբուլի ռազմական արտակարգ ատեանի քննութեանը: 1919թ. մեծ վեզիր Դամադ Ֆերիդ փաշան ևս դատապարտեց երիտթուրքերի կառավարութեան գործադրած յանցագործ ծրագիրը:
Երիտթուրքական կուսակցութեան պարագլուխների և նախարարների դատավարութիւնն սկսւեց 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակւեց մինչև յունիսի 26-ը (13 նիստ): Այս դատաքննութիւների ընթացքում հեռակայ կարգով մեղադրւեցին 11 ու դատավարութեանը ներկայ 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչներ: Մայիսի 28-ին անգլիական հրամանատարութիւնն անսպասելիօրէն 77 մեղադրեալի թուրքական բանտից աքսորեց Մալթա կղզի:
Երիտթուրքերի յանցագործութիւնների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակւեց 1919թ. յուլիսի 5-ին: 31 յանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի, «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթութեան նախարար դոկտոր Նազըմը հեռակայ կարգով դատապարտւեցին մահւան:

Միւս 27 մեղադրեալների մեծ մասը դատապարտւեցին տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրեալներ յանցանշանների բացակայութեան պատճառով արդարացւեցին: Դատավճռում մօռացութեան մատնւեցին անգլիացիների հովանաւորութեամբ կալանատնից Մալթա կղզի աքսորւած յանցագործները: Հետագայում նրանցից շատերը վերադարձան աքսորից և տարբեր բարձր պաշտօններ զբաղեցրին Հանրապետական Թուրքիայում :
Թալեաթ փաշան և Ֆինանսների նախարար Ջավիդ բեյը1919թ. յունիսի 21-ին, 23-ին և 28-ին տեղի ունեցան «Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտօնատար այլ անձանց դատավարութիւնները: Դատավճիռը հրապարակւեց 1920թ. յունւարի 8-ին: 36 մեղադրեալներից 3-ը դատապարտւեցին 10 տարւայ, միւսները` մի քանի տարւայ ազատազրկման:
Եոզղաթի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակւել է 1919թ-ի ապրիլի 8-ին: Եոզղաթի մութասարիֆի տեղակալ և Բողազլեանի քայմաքամ Քեմալ բեյը դատապարտւեց մահպատժի, իսկ Եոզղաթի ոստիկանապետ Թեվֆիք բեյը` 15 տարւայ տաժանակրութեան: Տրապիզոնի կոտորածների իրականացնողների դատավճիռը հրապարակւեց 1919թ. մայիսի 22-ին: Ութ յանցագործներից երկուսը` Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյն ու երիտթուրքական կուսակցութեան Տրապիզոնի պատասխանատու քարտուղար Նայիմ բեյը հեռակայ կարգով դատապարտւեցին մահւան, միւսները` տարբեր ժամկէտներով ազատազրկման: Բիւոյուքդերեի հայերի և յոյների կոտորածները կազմակերպողների դատավճիռը հրապարակւեց 1919թ. մայիսի 24-ին:
Թալեաթ փաշան ընկերների հետփախուստի տարիներին, Հոլանդիա Բոլոր մեղադրեալները դատապարտւեցին մի քանի տարւայ ազատազրկման: Խարբերդի հայերի տեղահանութեան և կոտորածների գործում մեղադրեալների դատավճիռը կայացւեց 1920թ. յունւարի 13-ին: Երիտթուրքական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիր բեյը հեռակայ կարգով դատապարտւեց մահւան, իսկ երիտթուրքական կուսակցութեան պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը` 15 տարւայ տաժանակրութեան:
Յատկանշական է, որ Սևրի պայմանագրի կէտերից մէկը անդրադառնում էր մասսայական բռնութիւններ իրականացրած թուրք յանցագործներին պատժելուն: Այսպէս. թուրքական կառավարութիւնը ընդունում էր նաև Դաշնակից տէրութիւնների իրաւունքը` քրէական պատասխանատւութեան ենթարկել ոչ միայն պատերազմի օրէնքների և սովորոյթների դէմ գործողութիւնների իրականացման մէջ մեղադրւող անձանց, այլև պարտաւորւում էր “Դաշնակից տէրութիւններին յանձնել վերջիններիս կողմից պահանջւող անձանց, որոնք պատասխանատու էին պատերազմական վիճակում Օսմանեան կայսրութեան մէջ առ 1 օգոստոսի 1914թ. մտնող տարածքներում ջարդերի համար”:
Աջից, Էնվեր փաշա, Թալեաթ փաշա,Հալիլ Մենթեշե և Սադրազամ Սաիդ Հալիլ փաշան Դատավարութիւնների արձանագրութիւններն ու որոշումները 1919-1920թթ. հրատարկւեց թուրքական պաշտօնական «Թաքվիմ-ը վեքայի» թերթի յաւելւածներում: Բոլոր անւանաթերթերը կրում են «Նորին մեծութիւն Փադիշահի 1335թ.(1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմւած ռազմական արտակարգ ատեանի դատավարութեան արձանագրութիւնը» խորագիրը:
Թուրքական և հայկական մամուլում նոյնպէս հրապարակումներ եղան տեղի ունեցած դատաքննութիւնների վերաբերեալ:
Մեղադրական եզրակացութիւններում բերւած փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները, փաստեցին, որ արևմտահայութեան տեղահանութիւններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնոյթ չեն կրել, այլ եղել են կանխամտածւած և իրականացւել են բացարձակապէս կուսակցութեան կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ, յատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով:
1919-1920թթ. Թուրքական իշխանութիւնների կողմից կազմակերպւած երիտթուրքական դատավարութիւնն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցւում է Օսմանեան Թուրքիայում հայերի դէմ պետականօրէն կազմակերպւած ու իրագործւած ցեղասպանութիւնը:

Այս դատաքննութիւններն ու մեղադրական եզրակացութիւնները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտօնական պատմագրութեան` Հայոց ցեղասպանութիւնը ժխտող պնդումները հերքելու համար:
Այս դատավարութեան ընթացքում դատապարտւած երիտթուրք գործիչների ու պաշտօնեաների մեծ մասը հետագայում յայտնւեցին Քեմալ Աթաթուրքի կողքին` Հանրապետական Թուրքիայի զինւորական և քաղաքական վերնախաւում` զբաղեցնելով կարևորագույն պաշտօններ:
Մեղադրեալների ցուցակ
ՄԵՀՄԵԴ ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ 1847-1921
Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի նախագահ
1913-1917թթ. Ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ. Օսմանեան Կայսրութեան մեծ վեզիր
1919թ. Օսմանեան ռազմական արտակարգ ատեանի կողմից դատապարտւել է մահապատժի
1921թ. մարտին սպանւել է Սողոմոն Թեհլերեանի կողմից Բեռլինում ԻՍՄԱԻԼ ԷՆՎԷՐ ՓԱՇԱ 1881-1922
Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ
1914թ. Ռազմական նախարար

1922թ. սպանւել է Կենտրոնական Ասիայում ԱՀՄԵԴ ՋԵՄԱԼ ՓԱՇԱ 1872-1922
Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչ
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, Ծովային նախարար
1914թ. Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար

1922թ. յուլիսին սպանւել է Արտաշէս Գէորգեանի և Պետրոս Տէր Պօղոսեանի կողմից ԴԿՏ. ՆԱԶԸՄ 1872-1926
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի և «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
1918թ. Հանրակրթութեան նախարար

1926թ. կախաղան է բարձրացւել ԲԱՀԱԴԴԻՆ ՇԱՔԻՐ 1877-1922
Երիտթուրքական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ
«Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահ
1920թ. Օսմանեան ռազմական արտակարգ ատեանի կողմից դատապարտւել է մահապատժի
1921թ. դեկտեմբերին սպանւել է Արշաւիր Շիրակեանի կողմից Հռոմում ՀԱԼԻԼ ՄԵՆԹԵՇԵ 1874-1948
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան անդամ
1914-1915թթ. Օսմանեան խորհրդարանի նախագահ
1915թ. Պետական խորհրդի նախագահ, 1915-1917թթ. Արտաքին գործերի նախարար
1917-1918թթ. Արդարադատութեան նախարար
1919թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2760
1931թ.-ից Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Իզմիրից ՄԵՀՄԵԴ ՋԱՎԻԴ ԲԵՅ 1875-1926

1914թ. Ֆինանսների նախարար
1919թ. Ռազմական արտակարգ ատեանի կողմից հեռակայ կարգով դատապատւել է 15 տարւայ ազատազրկման
1921թ. Լոնդոնի կոնֆէրանսում հանդէս է եկել որպէս Անկարայի պատւիրակութեան խորհրդատու ՀՈՒՍԵԻՆ ՌԱՈՒՖ ՕՐԲԱՅ 1881-1964
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան և «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
1918թ. Ծովային նախարար
Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2776
1921-1922թթ. Անկարայի կառավարութեան Ծովային նախարար
1922-1923թթ. Անկարայի կառավարութեան վարչապետ ԱԼԻ ՖԵԹԻՀ ՕՔՅԱՐ 1880-1943

1914թ. Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր` Ստամբուլից
Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2689
1923-1924թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ
1924-1925թթ. Թուրքիայի Հանրապետութեան վարչապետ ՇՅՈՒՔՐՈՒ ՔԱՅԱ 1883-1959
Հայերի տեղահանութեան և կոտորածների անմիջական մասնակից
«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան անդամ, Տեղահանութեան գլխաւոր տնօրէն
Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2738
1923թ.-ից երեք անգամ ընտրւել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր
1924թ. Թուրքիայի Հանրապետութեան Գիւղատնտեսութեան նախարար ՄՈՒՍՏԱՖԱ ԱԲԴՈՒԼՀԱԼԻՔ ՌԵՆԴԱ 1881-1957

1914-1915թթ. Բիթլիսի կառավարիչ, 1915-1917թթ. Հալեպի կառավարիչ
1920թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2800
1924-1934թթ. Ֆինանսների նախարար, 1927-1930թթ. Ազգային Պաշտպանութեան նախարար
1935-1946թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ
1938թ. Հանրապետութեան նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար ՄԻԴՀԱՏ ՇՅՈՒՔՐՈՒ ԲԼԵԴԱ 1874-1956

«Միութիւն և առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, կուսակցութեան գլխաւոր քարտուղար
1915թ. Կրթութեան նախարար
1919թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2756
1935-1950թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր ԱՀՄԵԴ ՄՈՒԱՄՄԵՐ /ՋԱՆՔԱՐԴԵՇ/ 1874-1928
Հայոց ցեղասպանութեան մասնակից
1913-1916թթ. Սվասի կառավարիչ
1919թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2719
1922թ. Կայսերիի մութասարրիֆ
1923թ., 1927թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Սվասից ՀԱՍԱՆ ԹԱՀՍԻՆ ՈՒԶԵՐ 1877-1939
Հայոց ցեղասպանութեան մասնակից
1913-1914թթ. Վանի կառավարիչ
1914-1916թթ. Էրզրումի կառավարիչ
1920թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2774
1921թ. Իզմիրի, 1925թ. Արդահանի, 1927թ. Էրզրումի և 1933թ. Կոնիայի պատգամաւոր ՍԱԲԻԹ ԲԵՅ ՍԱՂԸՐՕՂԼՈՒ 1881-1960
/Քեմահլը Սահիրզադե Սաբիթ բեյ/
Հայոց ցեղասպանութեան մասնակից
1914, 1916թթ. Խարբերդի կառավարիչ
1919թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2686
1920-ական թթ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Երզնկայից ՋԵՎԴԵԹ ԲԵՅ /ԲԵԼԲԵԶ/
Հայերի կոտորածների մասնակից
Վանի կառավարիչ
Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2690 ՄՈՒՍԱ ՀԻԼՄԻ ԴԵՄՈՔԱՆ 1865-1929
1915թ. Քըրշեհիրի մութասարրիֆ
Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2712 ԶԻՅԱ ԳՅՈՔԱԼՊ 1876-1924

Գրող, պանթուրքիզմի հիմնադիր գաղափարախօսներից մէկը
1912թ. Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր
1915թ. Ստամբուլի Համալսարանի Սոցիոլոգիայի պրոֆէսոր
1919թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2759
1923թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Դիարբեքիրից ՀՈՒՍԵԻՆ ՋԱՀԻԹ ՅԱԼՉԸՆ 1875-1957

Գրող, լրագրող և քաղաքական գործիչ /"Թանին" թերթի խմբագիր/
Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր` Ստամբուլից
1919թ. Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2675
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր,1939-ին` Ստամբուլից, 1950-ին` Կարսից ՄՈՒՍՏԱՖԱ ՌԵՇԱԹ ՄԻՄԱՐՕՂԼՈՒ 1882-1953
1915թ. Ստամբուլի քաղաքացիական ոստիկանութեան տնօրէն
1920թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2798
1934թ. Պետական խորհրդի նախագահ
1939թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր ՍՈՒԼԵՅՄԱՆ ՖԱԻՔ ՓԱՇԱ 1886 – ?
11-րդ կորպուսի հրամանատար
1915-1916թթ. Խարբերդի կառավարիչի տեղակալ և զօրամասերի հրամանատար
Խարբերդում զինւորագրման յանձնաժողովի նախագահ
1920թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2807 ՍՈՒԼԵՅՄԱՆ ՆԵՋԱՄԻ ԲԵՅ /ՍԵԼՄԱՆ/ 1871-1943
1914-1916թթ. Սամսունի մութասարրիֆ
1916-1918թթ. Սվասի կառավարիչ
1920թ. Անգլիական հրամանատարութեան կողմից աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2812
1923թ. Կաստամունի կառավարիչ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Սամսունից ԱՐԻՖ ՖԵՎԶԻ ԲԵՅ ՓԻՐԻՆՉՉԻՕՂԼՈՒ 1878-1933
Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր` Դիարբեքիրից
1919թ. աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2743
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Դիարբեքիրից ԱԼԻ ԻՀՍԱՆ ՍԱԲԻՍ ՓԱՇԱ 1882-1957
6-րդ բանակի հրամանատար
1915-1918թթ Կովակասեան և Իրաքի ռազմաճակատ
1920թ. աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2667
1921թ. 1-ին բանակի հրամանատար ՔԱՐԱ ՎԱՍԸՖ 1872-1931

Զինւորական, քաղաքական գործիչ
1920թ. աքսորւել է Մալթա, բանտարկեալ N----
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Սվասից ԱՀՄԵԴ ՇՅՈՒՔՐՈՒ ԲԵՅ 1873/75-1926

1913- 1918թթ Ազգային լուսաւորութեան նախարար
"Զաման" /ժամանակ/ թերթի խմբագիր
1919թ. աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2763
1923թ. Տրապիզոնի կառավարիչ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Իզմիրից ՄՈՒՍՏԱՖԱ ՔԵՄԱԼ ԲԵՅ 1868 – 1926
/Քարա Քեմալ/

Մատակարարման նախարար
Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2761 ԱԼԻ ՄՅՈՒՆԻՖ ԲԵՅ ՅԵՂԵՆԱ 1847 -1951

1915 -1916թթ. Լիբանանի կառավարիչ
1916թ. Հասարակական աշխատանքների նախարար
1919թ. Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2762
Ադանայի քաղաքապետ
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Մերսինից, Ադանայից ՍՈՒԼԵՅՄԱՆ ՆՈՒՄԱՆ ՓԱՇԱ 1868 – 1925

Գեներալ, բանակի բժշկական ծառայութեան գլխաւոր
Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2732 ԱՀՄԵԴ ՖԱԻՔ ԷՐՆԵՐ ԲԵՅ
1914-1915թթ. Բաղդատի կառավարչի օգնական
1916-1918թթ. Ստամբուլի ոստիկանութեան տնօրէն
1919թ. Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2724 ԻԼՅԱՍ ՍԱՄԻ ԲԵՅ /ՄՈՒՇ/ ?-1945
Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր` Մուշից
1920թ. Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2810
Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր` Մուշից, Բիթլիսից ԱԼԻ ՋԵՆԱՆԻ ԲԵՅ

Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր` Հալեբից
1920թ. Աքսորւել է Մալթա, բանտարկեալ N 2805
1923թ. Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամաւոր
1924թ. Առևտրի նախարար
Հեռակայ կարգով դատի տրւած մեղադրեալներն էին.
1. Թալեաթ փաշա - Ներքին գործերի նախարար, մեծ վեզիր (1917-1918) 2. Էնվէր փաշա - ռազմական նախարար 3. Ջեմալ փաշա - ծովային նախարար 4. Բահաէդդին Շաքիր բեյ - երիտթուրքական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի նախագահը 5. Դոկտ. Նազէմ բեյ - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ 6. Ջավիդ բեյ – ֆինանսների նախարար 7. Սուլեյման Էլբիստանի բեյ - հողագործութեան և առևտրի նախարար (1915-1917) 8. Մուստաֆա Շերիֆ բեյ - հողագործութեան և առևտրի նախարար (1917-1918) 9. Օսկան էֆենդի - փոստի և հեռագրատան նախարար (1914-1917) 10. Դոկտ. Ռուզուհի էֆենդի - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ 11. Ազիզ էֆենդի - հասարակական անվտանգութեան նախարար, «Թաշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ
Դատարանում ներկայ գտնւող մեղադրեալներ`
1. Սայիդ Հալիմ փաշա - մեծ վեզիր (1913-1916) 2. Միդհատ Շյուքրի բեյ - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի գլխաւոր քարտուղար 3. Ահմադ Ջեվադ բեյ - Կ.Պոլսի պարետ, «Թաշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 4. Աթիֆ բեյ - Անկարայի պատգամաւոր, «Թաշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 5. Զիա Գյոքալփ - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ 6. Քիւչուկ Թալաաթ բեյ - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ 7. Ռիզա բեյ - կուսակցութեան կենտրոնական կոմիտէի և «Թաշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 8. Իբրահիմ բեյ - մեջլիսի նախագահ 9. Հայրի էֆենդի - շեյխ ուլ-իսլամ 10. Մուսա Քյազիմ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ 11. Խալիլ էֆենդի - արդարադատութեան և արտաքին գործերի նախարար, «Թաշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 12. Ահմեդ Նեսիմի բեյ - արտաքին գործերի նախարար (1917-1918) 13. Իսմայիլ Ջանփոլատ բեյ - ներքին գործերի նախարար (1917-1918) 14. Աբբաս Հալիլ փաշա - հասարակական աշխատանքների նախարար (1915-1917) 15. Ալի Մյունիֆ բեյ - հասարակական աշխատանքների նախարար (1917-1918) 16. Շիւքրի բեյ - հանրակրթական նախարար, «Թաշքիլաթ-ը մահսուսե» - ի անդամ 17. Քեմալ բեյ - պարէնաւորման նախարար, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ 18. Հուսեյն Հաշիմ բեյ - փոստի և հեռագրատան նախարար (1917-1918) 19. Ռիֆաթ բեյ - Օսմանեան խորհրդարանի նախագահ 20. Մահմեդ Էսադ էֆենդի - շեյխ ուլ-իսլամ

0 Պատգամ:
Post a Comment