13:10 / 27.10.2009
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին՝ պահպանել հաւասարակշռութիւնը Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնութեան հարցում՝ խնդրելով Հայաստանին յատկացնել 4,3 մլն. դոլար՝ ռազմական արտաքին ֆինանսաւորման շրջանակներում եւ 1 մլն. դոլար՝ ռազմական պատրաստութեան շուրջ միջազգային վարժանքներին։
Ազատութեան աջակցման մասին օրէնքի 907-րդ յօդւածի համաձայն, ցուցաբերւած օգնութիւնը չպէտք է խափանի կամ խոչընդոտի խաղաղութեանը Լեռնային Ղարաբաղում եւ չպէտք է օգտագործւի ռազմական նպատակներով Հայաստանի կամ էլ կովկասեան տարածաշրջանի հայկական որեւևէ համայնքի դէմ։
Փաստաթուղթը վկայում է այն մասին, որ «յօդւածի համապատասխան դրոյթները յորդորում են Նախագահին խորհրդակցել Կոնգրէսի հետ այս կամ այն երկրի որեւէ օգնութիւն տրամադրելուց առաջ, մանրամասն զեկուցել նրան՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հաւասարակշռութեան մասին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ բանակցութիւնների մասին»։
Վերջում համաձայնութիւն է ձեռք բերւում Նախագահի վարչակազմի ու Կոնգրէսի միջեւ Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնութեան հաւասարակշռութեան պահպանման վերաբերեալ։ Ըստ ԱՀՀ-ի, «Ադրբեջանի ոչ համաչափ ռազմական օգնութիւնը ոտնահարում է Կոնգրէսի իրաւունքները, հակասում է Հարաւային Կովկասում ԱՄՆ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ քաղաքականութեանն ու նպատակներին՝ նպաստելով միայն Ադրբեջանի կողմից Հայաստանի ու ԼՂՀ-ի շրջափակման հետագայ օրինականացմանը եւ Ադրբեջանին հնարաւորութիւն տալիս՝ փոխզիջումների չգնալու բանակցային գործընթացում»։
Գործնականում, Ադրբեջանը շարունակում է իր ռազմաշունչ հռետորութիւնը Հայաստանի դէմ, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել սադրիչ գործողութիւնները։ Եւ չնայած Հայաստանի հետ հանագործակցելու ԱՄՆ-ու ԵՄ-ի կոչերին՝ Ադրբեջանը յաճախ է հրաժարւել վստահութեան տարածաշրջանային ու տնտեսական մթնոլորտի ստեղծման առաջարկից։ Փոխարենը Ադրբեջանը աւելացնում էր ռազմական ներուժի մեծացմանն ուղղւած իր ծախսերը, որը հաւասար է Հայաստանի ողջ տարեկան բիւջէին։
Նիատի ունենալով ռազմական ներուժի աւելացմանն ուղղւած Ադրբեջանի յարաճուն ծախսերը, մենք կոչ ենք անում Կոնգրէսին՝ Ադրբեջանին յատկացւող ռազմական օգնութեան մանրամասն դիտարկում կատարել՝ ռազմական հաւասարակշռութեան պահպանումը երաշխաւորելու նպատակով։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment