Վահան Յովհաննիսեան.–
«Արդէն Անհնար Է Փակել Աչքերն Ու Ականջները»
«Սա ամօթալի պահւածք է, եւ յարիր չէ անկախ պետութեանը»
27.10.2009 17:01
Երեւան (Երկիր) - Արդէն անհնար է փակել աչքերն ու ականջները եւ ասել, որ ստորագրւած արձանագրութիւններում նախապայմաններ չկան, հոկտեմբերի 27-ին` ԱԺ յայտարարութիւնների ժամանակ, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:
Նրա խօսքերով` եթէ հարցեր ուղղւեն ՀՀ կառավարութեանը այս օրերին Թուրքիայում հնչող կարծիքների եւ յայտարարութիւնների վերաբերեալ, ապա կասեն. «Ուշադրութիւն մի դարձրէք, դրանք ներքին սպառման համար են…»:
Վահան Յովհաննիսեանի կարծիքով` այն իրողութիւնը, որ Հայաստանը չի պատասխանում նման յայտարարութիւններին, հաստատում է, որ «Ցիւրիխում մեր արտգործնախարարը վախեցաւ լսել այն, ինչ ուզում էր ասել Դաւութօղլուն իր յայտարարութեան մէջ»: Մինչդեռ, ըստ դաշնակցական պատգամաւորի, յարկաւոր էր հնարաւորութիւն տալ թուրքերին ասելու իրենց ուզածը եւ «պատասխանել արժանապատւօրէն»:
«Հիմա պէտք է սպասենք, թէ ի՞նչ կանեն թուրքերը, ապա նո՞ր միայն որոշենք մեր անելիքը:
«Հիմա պէտք է սպասենք, թէ ի՞նչ կանեն թուրքերը, ապա նո՞ր միայն որոշենք մեր անելիքը:
«Սա ամօթալի պահւածք է, եւ յարիր չէ անկախ պետութեանը»,- ասել է Վ. Յովհաննիսեանը:
0 Պատգամ:
Post a Comment