ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԻ ՈՒ ԱՒԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ


Հոլիվուդում ընթանում են ռեժիսոր Ռոջեր Կուպելեանի «Բիւզանդիայից դէպի արեւելք կամ Միմիկոնեանի պայքարը յանուն հաւատի» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է հայ ժողովրդի պատմութեան ամենակարեւոր ճակատամարտերից մէկի` Աւարայրի ճակատամարտի մասին:
Այդ մասին PanARMENIAN-ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիեանը: Հայ ընդհանուր բարեգործական միութիւնն (AGBU) արդէն յայտարարել է, որ պատրաստ է աջակցել ֆիլմի ստեղծմանը: Ֆիլմի սաունդտրեկը համաձայնել է գրել System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկեանը:
Ռոջեր Կուպելեանը մասնակցել է Հոլիվուդեան այնպիսի ֆիլմերի նկարահանմանն, ինչպիսիք են «Չարլի Վիլսոնի պատերազմը», «Մատանիների տիրակալը», »Պատերազմ», «Տերմինատոր-4»-ը: Մեր թւարկութիւնից առաջ 451թ. մայիսի 26-ին 66-հազարայող հայկական զօրքը Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ Աւարայրի դաշտում հանդիպեց 220-հազարանոց պարսկական բանակի հետ:
Այդ ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ կրեցին, քաջերի մահով ընկաւ նաեւ Վարդան Մամիկոնեանը: Սակայն, հանդիպելով հայերի կատաղի դիմադրութիւնը եւ հսկայական կորուստներ կրելով, պարսիկները ստիպւած էին հրաժարւել ոտնձգութիւններից քրիստոնեութեան եւ հայ ժողովրդի ազգային ինքնատիպութեան դէմ:

0 Պատգամ: