18:03 / 26.10.2009
Հայ-թուրքական սահմանը բացւելու դէպքում տնտեսական առումով մենք կարող ենք յայտնւել շատ ծանր վիճակում։
Հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամաւոր, «Ժառանգութիւն» խմբակցութեան նախկին անդամ Վարդան Խաչատրեանը։
Ըստ նրա՝ բացման արդիւնքում առաջացած ծանր հետեւանքները կարելի կլինի չեզոքացնել, եթէ օրէնսդրական դաշտում մենաշնորհի վերացմանն ուղղւած փոփոխութիւններ եւ լուրջ հակակաշառակերութեան ծրագրեր լինեն։
Հանրապետական կուսակցութեան անդամ Գագիկ Մինասեանը, ով եւս ներկայ էր հանդիպմանը, ասաց, որ տնտեսական այդ խոչընդոտները յաղթահարելի են, մանաւանդ որ ՀՀ վարչապետը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ասել է, թէ արդէն մշակւում են օրէնսդրական եւ ենթաօրէնսդրական ակտեր, որոնց մեծ մասը գաղտնի են պահւում եւ ուժի մէջ կմտնեն սահմանի բացումից յետոյ։
Պատգամաւոր Վարդան Խաչատրեանն առաջարկում է Հայաստանի հիւսիսում՝ Իջեւան-Ղազախ սահմանում ստեղծել ազատ առեւտրային գօտիներ։ Նա կարծում է, որ առեւտրային հիմքի վրայ հնարաւոր կլինի հաշտեցնել հայ-ադրբեջանական հասարակութեանը եւ չի բացառւում, որ սրանով սկիզբ դրւի հայ-ադրբեջանական սահմանի բացմանը։ Ի դէպ, Խաչատրեանի հետ մէկտեղ, նմանատիպ առաջարկութեամբ էր հանդէս եկել նաեւ ՀՅԴ գործիչ Վահան Յովհաննիսեանը։
Tuesday, October 27, 2009
Պատգամաւոր.–
«Սահմանի բացումը Հայաստանին դնելու է վատ վիճակի մէջ»
Լուրեր Հայաստանից
Թեմա : ՀԱՅԱՍՏԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Պատգամ:
Post a Comment