ԱՐԱ ՊԱՊԵԱՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՅՂԵԼ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Պատմաբան, դիւանագէտ, «Մոդուս Վիվենի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը բաց նամակ է յղել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որտեղ քննադատել է նրա վերջին ելոյթը Թուրքիայի խորհրդարանում:
Նրա խօսքերով, իր յայտարարութիւններով Դավութօղլուն ուզում է ցանկալին ներկայացնել իրականի տեղ: Պապեանը յատուկ ուշադրութիւն դարձրեց այն յայտարարութիւններին, որտեղ խօսւում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանի ճանաչման մասին:
Նա յայտարարեց, որ միակ միջազգային փաստաթուղթը, որով կարող է ճանաչւել սահմանը դա` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժ որոշումն է, որը ընդունւել էր 1920 թ-, նոյեմբերի 22-ին:
Պապեանը նաեւ նշեց, որ Հայաստանը չի կարող ճանաչել ներկայիս հայ-թուրքական սահմանը Կարսի պայմանագրով, քանի որ պայմանագրի ստորագրման ժամանակ Հայաստանի Հանրապետութիւնը դեռ գոյութիւն չուներ:
Զարմանալի է, որ Դուք խօսում էք «բռնազաւթւած տարածքների» մասին այն դէպքում, երբ ձեր երկիրը բռնազաւթել է Կիպրոսի տարածքի 37%-ը եւ արդէն 90 տարի է ինչ բռնագրաւել է իմ երկրի երեք քառորդը», ասւում է Պապեանի նամակի մէջ: «Հայաստանը պատրաստ է համագործակցել, սակայն իր ճնշումով Թուրքիան ոչնչի չի հասնի», - ընդգծել է նա:
* – Արա Պապեանի նամակի ամբողջութիւնը՝ քիչ անց։
0 Պատգամ:
Post a Comment