Կլոր սեղան` հայ, ադրբեջանցի եւ ռուսաստանցի պատգամաւորների մասնակցութեամբ
20.10.2009 18:48
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նամակ էր գրել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանին` առաջարկելով Մոսկւայում կլոր սեղան անցկացնել` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամաւորների մասնակցութեամբ:
Այսպիսով` հոկտեմբերի 22-ին ՌԴ Պետդումայում կանցկացւի «Միջխորհրդարանական համագործակցութեան արդի հիմնախնդիրները նոր աշխարհաքաղաքական պայմաններում» քննարկումը:
Հայկական պատւիրակութեան կազմում են` Արա Բաբլոյեանը (ՀՀԿ), Վարդան Բոստանջեանը («Բարգաւաճ Հայաստան»), Վահան Յովհաննիսեանը (ՀՅԴ), Հերմինէ Նաղդալեանը (ՀՀԿ) եւ Վարդան Խաչատրեանը («Ժառանգութեան» նախկին ներկայացուցիչ):

0 Պատգամ:
Post a Comment