Գիւտ Խաչի` Խաչվերացի 7-րդ Կիրակին


Այս կիրակի (վաղը) եկեղեցական տօն է, որ նշւում է իւրաքանչիւր Խաչվերացի 7-րդ կիրակի օրը:

Տօնի խորհուրդն այսպիսին է. երբ Տէրը յամբարձւեց, Փրկչի խաչը մնաց Գողգոթայում` իբրև դատապարտութեան գործիք: Մի անգամ գարնանը, երբ մանուկները խաղալիս են լինում, մի կաղ մանուկ պատահաբար դիպչում է կենարար Խաչափայտին: Անմիջապէս բժշկւում է և սկսում օրհնել Աստծուն:
Խաչափայտի հրաշագործութիւնները տեսնելով` հրեաները այն բազմիցս հափշտակում են, թաքցնում: Բազում փորձութիւններ անցնելուց յետոյ Խաչափայտը թաղւում է Գողգոթայում մի խոր փոսի մէջ, իսկ տեղը վերածւում աղբանոցի: Այստեղ էլ խաչափայտը մնում է շուրջ 300 տարի, մինչև Կոստանդինոս կայսէր ժամանակները:
327 թ.-ին կայսրի մայրը` Հեղինէ թագուհին, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ` փնտրելու Խաչափայտը: Թագուհին գալիս է Երուսաղեմ, սակայն այստեղ Խաչափայտը և նրա գտնւելու վայրը վաղուց մօռացութեան էին մատնել:
Թագուհին ձեռնմուխ է լինում Գողգոթայի վրայ Խաչափայտի որոնումներին, սակայն երբ վերջապէս յայտնաբերւում է Խաչափայտը, նրա հետ գտնւում են այն բոլոր 3 խաչափայտերը, որոնց վրայ խաչւել էին Տէրը և 2 աւազակները:
Եւ միայն մի մահամերձ հիւանդ կնոջ դիպցնելով հերթականութեամբ խաչափայտերին յայտանբերում են Տիրոջ Խաչափայտը, որը բժշկում է հիւանդին: Յետոյ կրկին Խաչափայտը մեծ հրաշքներ է գործում: Գողգոթայում` այդ վայրում կառուցւում է Սբ. Յարութիւն եկեղեցին, որտեղ էլ հետագայում զետեղւում է Տիրոջ խաչափայտը:
Հայ Առքելական եկեղեցին Խաչի Գիւտի տօնը նշում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը:

«ՊԱՆՈՐԱՄԱ»

0 Պատգամ: